Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քանաքեռ –Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ 14 փողոցի՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի հարևանությամբ հնչած կրակոցների հետևրանքով 2 հոգու հրազենային վնասվածքներով տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: Այս պահին նշված վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետ Աշոտ Կարապետյանի, պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել