Հորդ անձրև լինի, թե կիզիչ արև, Վենետիկում շոուն շարունակվում է։ Չնայած հորդ անձրևին՝ վենետիկյան հայտնի կառնավալը սկսեց կիրակի օրը։ Կառնավալի մասնակիցները դիմակներ ու տոնական հանդերձներ են կրում անկախ եղանակային պայմաններից։ Նրանցից ոմանք ստիպված էին իրենց շներին գրկած պահել, քանի որ հակառակ դեպքում նրանք մինչև ոսկորները կծածկվեին անձրևաջրով։ «Լողացող քաղաքում» 117 կղզի կա, որոնք խաչվում են ջրանցքներով ու կամուրջներով։

Կառնավալային կերպարներով այս մարդիկ լուսանկարվում են Պոնտե դե Սոսպիրիի՝ Հառաչների կամրջի ֆոնին։

Կառնավալի այս մասնակիցն էլ Սուրբ Մարկի հրապարակում է նկարվում, որն այսօր սովորականից ավելի խոր է ընկղմված ջրի տակ։
Բարձր ջրերը՝ հայտնի որպես «acqua alta», ամենից ավելի շատ են կուտակվում Սուրբ Մարկոսի հրապարակում, սակայն հեղեղը չի կարող խափանել կառնավալային պլաններն ու վախեցնել զբոսաշրջիկներին ու տեղաբնակներին։ Կառնավալի բացման օրը Վենետիկն աչքի էր ընկնում դիմակների ու տոնական հանդերձների առատությամբ։

«Մեդիկո դե լա Բելե» դիմակը կառնավալի ամենատարածված դիմակներից է։ Այն ստեղծվել է ի պատիվ մի բժշկի, ով հիվանդներին բուժում էր ժանտախտից։

Դրվագազարդ դիմակի ու շքեղ կեղծամի շնորհիվ այս կինը կառնավալի մի մասնիկն է դառնում։

Սրճարանի սեղաններն ու աթոռները մնացել են անձրևի մակընթացության տակ։ Այս տարի անձրևն իսկապես մյուս տարիներից անհամեմատ ավելի հորդ էր։

Մարկի հրապարակով անցնելիս այս մարդը ստիպված է գրկած պահել իր շնիկին։

Այս տարի էլ կառնավալի ընթացքում սովորականի պես կառնավալային հանդերձների շքահանդեսներ, մրցույթներ, երաժշտական համարներ, ներկայացումներ, հրավառություն ու հյուրասիրություն կլինի։ Թեպետ կառնավալն արդեն մեկնարկել է, ակնկալվում է, որ այն ամենից ավելի մարդաշատ կանցնի փետրվարի 7-ին և 8-ին։

Այս տարվա փառատոնն առանձնանում է հյուրասիրվող ուտեստների առատությամբ, ինչի շնորհիվ էլ այն անվանվել է «Աշխարհի ամենահամեղ փառատոն»։

Ջրի մակերևույթից բարձր հարթակներն ապահովում են կառնավալի մասնակիցների փոքրիշատե անկաշկանդ տեղաշարժը։

Այնուամենայնիվ, որոշ մասնակիցներ նախընտրում են կոշիկների պլաստիկ պատյաններ կրել՝ ոտքերը ջրից պաշտպանելու համար։ Փառատոնը կեզրափակվի երեքշաբթի՝ Մեծ Պահքի առաջին օրը։





