Pastinfo.am-ը գրում է.«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այս պահին հակառակորդը խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակ բացելով Տավուշի մարզի Այգեպար գյուղի ուղղությամբ:
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց Այգեպարի գյուղացիներից մեկի հետ, սակայն վերջինս չկարողացավ մեր հարցերին պատասխանել, քանի որ հեռախոսազրույցի ընթացքում պարզ լսվում էին կրակոցների ձայները:
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում դժվարացավ նշել, թե հայկական որ գյուղերի ուղղությամբ է այս պահին հակառակորդը կրակոցներ արձակվում, սակայն նշեց, որ ներկա դրությամբ սահմանին կրակոցներ հնչում են:
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/hy/node/61818
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



