Հայաստանում չինարենի խորացված դպրոց կստեղծվիSlaq.am-ը գրում է․

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն առաջարկեց, որպեսզի ապամոնտաժվի Երևան քաղաքի Զ. Սարկավագի 14 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի 38.4 քառ մետր մակերեսով կաթսայատունը, քանի որ տարածքն անհրաժեշտ է Հայաստանում չինարենի խորացված դպրոց ստեղծելու համար:

Ըստ օրենքի նախագծի՝ նշված համաձայնագրերի շրջանակներում պետք է իրականացվի Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարություն:
Արմեն Աշոտյանը նշեց, որ Հայաստանի և Չինաստանի կառավարության միջև 2012 թվականի դեկտեմբերի 28-ին և 2013 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրվել է «Տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերը, որում Չինաստանի կառավարությունը Հայաստանի կառավարությանը տրամադրելու է մոտ 11 միլիոն ԱՄՆ դոլար և մոտ 16 միլիոն ԱՄՆ դոլար անհատույց օգնություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել