Esem.am-ը գրում է.

ESem.am-ը պատմել էոր օրեր առաջ USArmenia-ով սկսել է հեռարձակվել նոր «Բախտաբեր» հեռուստանովելը, որում նկարահանվում է նաև դերասան Սոս Ջանիբեկյանը:

ESem.am զրույցում Սոսը նշեց, որ հեռուստանովելում նկարահանվելու առաջարկն ընդունել է մի քանի դրդապատճառով: «Նախ առաջարկը գրավեց ինձ, քանի որ այս շրջանում գրաֆիկս ազատ էր: Ունեի մեկ այլ ֆիլմի առաջարկ, որը դրսում էր լինելու, բայց ինչ-ինչ պատճառներով պետք է մնայի Հայաստանում,-ասաց դերասանը և շարունակեց,- Մինչ առաջարկն ընդունելն ուսումնասիրել եմ ամբողջ անձնակազմը, խոսել եմ ռեժիսոր Վահե Սահյանի հետ, ում հետ աշխատել էի«Կյանքի գինը», «Վերադարձ» սերիալներում: Առաջարկը խոստումնալից էր, հասկացա, որ որակ կլինի: Իհարկե, 100 տոկոսով չեմ կարող գուշակել, հնարավոր է՝ սխալվեմ կամ բացթողում լինի»:

Դերասանի խոսքով` չի սիրում շատ պարապ մնալ: «Պարապությունն ինձ համար ամենանտանելի բանն է: Ամեն վատ բան աշխարհում գալիս է պարապությունից. տանել չեմ կարողանում դա: Մինչ այս նկարահանվում էի գեղարվեստական, ռուսական ֆիլմերում, ներկայացման մեջ էի զբաղված, իսկ այժմյան կարճատև պարապ ամիսներս որոշեցի նկարահանվել սերիալում»,-շեշտեց նա:

ESem.am-ի հարցին՝ արդյոք դերասանը առաջարկն ընդունել է նաև այն պատճառով, որ հնարավոր է՝ նկարահանումներ լինեն նաև ԱՄՆ-ում, Սոսը պատասխանեց. «Այո, իհարկե: Ես սիրում եմ շրջագայել և նույնքան սիրում եմ այն, երբ դա աշխատանքային բնույթ է կրում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել