Հակոբ Հակոբյանի ֆիլմը չի բարձրանա մեծ էկրանSlaq.am-ը գրում է․

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) նկարահանած «Հիշողություն» ֆիլմը պետք է մեծ է կրան բարձրանար փետրվարի 10-ին,սակայն Slaq.am-ն այսօր «Մոսկվա կինոթատրոնից» տեղեկացավ, որ ֆիլմի պրեմիերան անժամկետ հետաձգվել է:

«Պատճառների մասին չենք կարող ասել, գիտեմ, որ հետաձգվել է»,- տեղեկացանք «Մոսկվա կինոթատրոնց»:

Slaq.am-ը գրել էր, որաշնանը տեղեկատվական դաշտում սենսացիա առաջացրեց այն լուրը, թե բիզնեսմեն, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտը) Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանում իր իսկ գրած սցենարով: Ցեղասպանության մասին ֆիլմը, որի վերանգիրն է «Հիշողություն», մոնտաժման փուլում է և էկրան կբարձրանա 2015-ի փետրվարի 10-ին: Սակայն ինչպես ասում են շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Փետրվարի 2-ին ձերբակալեցին ֆիլմի սցենարիստ- պրոդյուսեր Հակոբ Հակոբյանին:

Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանի դեմ հարուցվել է քր.գործ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի ձեռնարկատիրություն), 38-205-րդ հոդվածի 1-ին մասով` (հարկ վճարելուց խուսափելը), 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:

Slaq.am-ը զրուցել էր «Հիշողություն» ֆիլմում գլխավոր դերերից մեկի դերակատար Վրույր Հարությունյանի հետ: Դերասանը շատ մեծ ցավ է ապրում, որ ֆիլմը դեռ մեծ էկրան չբարձրացած արդեն քննդատում են. «Շատ մեծ ամոթ է, մենք նման վերաբերմունքի արժանի չէինք, հազար ափսոս, որ պրեմիերան հետաձգվեց, պետք է անպայման ֆիլմը ցուցադրվի ու ժողովուրդը հայտնի իր կարծիքը»: «Ես ֆիլմը դեռ չեմ տեսել, բայց ծանոթ լինելով սցենարին, պետք է ասեմ, որ շատ մաքուր գործ է արվել, հնարավորին չափ ամեն ինչ արվել է բարձր մակարդակով, միթե կարելի է տրորել: Ինչ վերաբերվում է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին, ապա ասեմ, որ բոլորս ենք գոհ, եթե նա ինչ որ խնդիրներ ունի, դա բոլորովին կապ չունի ֆիլմի հետ: Հայաստանում նկարահանած առաջին ֆիլմն է Եղեռնի 100 ամյակին նվիրված, քանի որ կառավարական բարձր մակարդակով ֆիլմ չի նկարվել, նման քայլը միշտ էլ ողջունելի է, իսկ Հակոբ Հակոբյանից գոհ ենք բոլորս, արդեն որքան տարի է ես նկարահանվում եմ ֆիլմերում հայկական ու թե ռուսական ու նման վերաբերմունք ես դեռ չէի տեսել, ֆինանսապես ու թե բարոյապես, ես չեմ կարծում, որ կգտնվի որևէ դերասան, ով նկարահանվել է այս ֆիլմում ու դժգոհ լինի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել