Արցախցի չեն ծնվում, ապրում են, գործում ու ոգևորվում Արցախով, Հայաստանով ու Հայրենիքով... Ու ես որպես Արցախով ապրող հայ՝ հավատում եմ արցախցուն ու հայի հավաքականությանը: Ցավալի օրեր ենք ապրում, բոլորս լուռ ու ամոթխած ապրում ենք մեր ցավը, ամեն մեկս յուրովի, մի մասն էլ ինչպես միշտ պղտոր ջրում ձուկ որսացողների դերում է: Բայց հավատացեք, Արցախն ավելի հանդուրժող է, քան զգում ենք, ավելի զգոն է ու պետականության ջատագով, քան մեզ թվում է: Տեղի ունեցածը ցավալի է, դատապարտելի ու ամոթաբեր, բայց եկեք նորից ամրագրենք, որ Արցախը մեր հաղթանակների ոգին է, որ մենք պարտք ենք Եռաբլուրում պառկածներին: Արցախը յուրաքանչյուրս է, այսօր փոքր-ինչ վիրավոր ու խոցված, բայց ունենք կամք, իմաստություն և վճռականություն՝ բուժվելու ու շարունակելու մեր անխափան համահայկական երթը: Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգին մեկնարկելու է հենց Արցախից՝ որպես հայրենազրկված ազգի հայրենիքի մի մասի հայրենատիրման վառ օրինակ, բայց հաստատ՝ ոչ վերջին օրինակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել