Խաբի՛ր ինձ ,բայց քո աչքերով,հոգով մ՛ի խաբիր ,քանզի հոգին ես ավելի եմ զգում ,քան տեսնում աչքերդ ,աչքերդ շուռ ու մուռեն գալիս ,ինչքան ուզում ես աչքերով խաբիր ,ես հիմարս կհավատամ ,բայց թե փորձես անգամ մեկ բառ ստես քո հոգով, հավատա կզգամ թեկուզ և սուտդ էլ ստվերել լինի......
Ես տրվում եմ ճանապարհին ,նեղոտ ու քարոտ ,ախր վերքոտ ոտքերս ես ինչպե՞ս դնեմ ,երբ այդ քարերից փշերեն զարթնում ,ես ինչպե՞ս ինքս իմ լայն հոգով ,աս՛ա ես ինչպե՞ս իմ քայլը դնեմ ,այդ նեղության մեջ ,բայց հավատ՛ա դնում եմ ,քանզի ոչ մի ճանապարհ բաց չէ իմ առաջ ,թե անգամ ճանապարհնել հոգնի ինձանից ,ես կմնամ ինքսել չգիտեմ ուր,իմ տունը այժմ ճանապարհն է իմ ,սակայն նա էլ է հոգնած ինձանից  ,տեսնես՞ նա կդիմանամ իմ ծանր ոտքին ,որ լցված է ցավով ու քարով .
Քո նայվածքի հետ օրս է ընթանում ,քո նայավածքի հետ աչքերս են կուրորեն տեսնում ու թարթվում ,քո նայավածքի մեջ ես իմ տեղնեմ ինձ տեսնում ,սակայն երբ փակում ես քո նայվածքը մեղմ , ա՜խ սիրելիս աչքերս չեն կուրանում այլ մեռնում են մթության մեջ,քանզի քո աչքերից մեղմ լույս է բուրում ,քո աչքերի մեջ մեղմ ձայն ու հոգի է սավառնում ,ա՜խ էլ ինչպե՞ս ես կույր լինեմ ,երբ քո աչերքը լույս են ինձ համար ,սակայն երբ գալիս է գիշերը անտես ,դու փակում ես քո աչքերը մեղմ շնչի պես ,ու ես գիշերներում խուլ ,ա՜խ քայլում եմ ոլոր ու մոլոր ,կարծես հարբած մի անցորդ լինեմ ,մի փակի՛ր քո աչքերը մեղմ ,եթե անգամ նրանք ինձ  անվերջ ու անվերջ ստում են ,բայց մի փակիր դու իմ լույսնես ,ախ դու իմ մենության ու մթության ուղեկիցնես .......

 

Երբ մեղմ գալիս է սևը ու փարվում հոգնած հայացքիս,լռությունը մեղմ շոշորվում է ականջներիս արանքում ,մեղմ հպվում ,ու կարծես համբուրում է ինչ որ մի չորացած շուրթով,ու ես հանգիստ, ու մեղմ զգում եմ ,ա՜խ զգում եմ լռությունը ննջող ,մի լռություն ,ով կորցրել է իր ձայնը կյանքում ,ու մեղմ գալիս իմ ցաված կրծքին մեղմ գլուխը դնում ,ու անվերջ լռության շշուկով  ննջում ,կարծես մի խառույկ լինեմ նրա թաց տեսքին,ով ջերմացնում է ,ու գրկում նրան .......Սակայն լռույթյունը հոգնած, անգամ իր տեսքը ունի ,անգամ գիշերում ոչ թե զգում ,այլ տեսնում եմ նրա ստվեր ,ուր խաղում է մի ինչ որ մարած կրակի ծուղ ,կարծես ձայն է վառվել հեռվից ,ու ծուխ է դարձել ,ու մեղմ մենության գրկում լռել .....

Իսկ ինչե՞մ փնտրում ես անվերջ կյանքում ,ինքս ինձ ստիպում որ անիմաստ է սաղ ,բայց նույն անիմաստի կողքին մի իմաստեմ փնտրում ,որ՞ն է պատճառն այս, չևոր ամեն բան լոկ պատճառ ունի ,ու իմաստ ,իսկ որն է իմ պատճառը ,իմ իմաստը ,որն է պատճառը իմ ,միթ՞ե ես բացառություն եմ ,թե հերթից ընկած մի հիվանդ ,որ չեմ հասցրել ինքս իմ ձեռքերով պատճառ վերցենել .....
Երբ հարցնում եմ ` ո՞վ ես դու բնավ ,ինքս ինձ անվերջ այդ հարցն եմ տալիս ,ես լսում եմ մի պատսխան ,իսկ որն է պատաճռը հարցի՞դ ,ինքս իմ հարցով հարցեր եմ կապում ,ու մոլորեցնում պատասխանը իմ ,ախ իմ պատասխանը էլ ինչպես պատասխանի ,երբ իմ հարցերը շարվում են հերթով ,ու ինքս էլ մնում անկարող մի իմաստ ,որ իմաստ ունի ,սակայն ոչ պատճառ....Ու ինքս էլ անվրեջ պատսախնեմ փնտրում ,` ո՞վ եմ ես ,իսկ ո՞վ ես դու .
Ու հեռվում ննջում էր լռությունը մեղմ ,միայն մի ձայն էր լսվում անվերջ ,քամին էր մեղմ սիրում գիշերը ,ու իր ատեսք տեսքով , մեղմ շոյում էր քնած գիշերը լռության գրկում ,բայց հավատ՛ա քամին էլ անգամ սիրել գիտի,երբ մեղմ է նա սիրում ,մեղմ նվագում է գեղեցիկ զեփյուռ ,ու երբ սիրուց նա խենթ է դառնում ,փոտորկվում է սերը քամու ,ու կյանքի ուժով ոռնում է կարծես ,երբ վերքի վրա սեր են լցնում ,խփում է լռության մեղմացած հոգուն ,ու ա՜խ այդ քամին ձայն է պահանջում լեզու չունեցող լռությունից իմ ,քանզի քամին դարման է ուզում իր բացված վեքրին : Հավատ՛ա մայրումտը երբ սառն է լինում ,հեռվից սիրուն կարոտ ծովն է ալեկոծվում,ախ կյանքը մենակ է ,լքված ու անսեր,էլ ինչո՞ւ են մարդիկ ոռնում ու սեր պահանջում ,երբ կյանքը այլևս սիրել չի ուզում .
Ա՜խ հավա՛տ հոգիս, մահնել վերջ ունի ,քանզի վերջը կարծես թե մահով չի վերջանում ,միայն մի ցավ կա ցավածած հոգում,որ ոչ սկիզբ ունի ,ուչ էլ ավարտ .որ ոչ սիրել գիտի ու ոչել ատել,նա լուռ ննջում է ագահի նման ,բայց նա էլ մեղք է ,նա էլ մի ժամաակ սիրել գիտեր ,բայց հավատ՛ա ինչ էլ որ լինի ,հավատ անգամ գազան էլ սիրել գիտի ,սակայն սիրելն քիչ է այս կյանքում ,ախր սեր է պետք ,որ սիրվել լինի ........
Խաբի՛ր ինձ ,բայց ոչ հոգով,եթե երբև է խաբել ես կյանքում ,դա սուտ չի եղել,կասեմ ավելին սուտը ճշմարտության նոր սկիզբն է բերում ,եթե խաբել ու ասել ես ինձ, որ սիրում ես իմ հոգին ,ապա իմացիր սուտդ մի օր ճշմարտություն է դառնալու ,իսկ ես ասել եմ սիրում եմ քեզ,ու հավատ՛ա իմ ճշմարտությունը մաշվել է արդեն ,ես էլ չեմ կարող ճշմարտի խոսել,քանզի ես էլ, մարել եմ ստիդ պես .....
Եվ նորից քո մեղմ նայվածքը ,նորից եկավ առավոտվա երազի հետ ,ու նորից քո աչքերի մեջ կոպվեցի մի պահ ,որ շուռ ու մուռ չգամ հոգնած ճամփեքին ,քո մեջ քողարկված մի ստվեր եմ ես, բայց ոչ ,դու ես իմ քողարկված ստվերը ,ու երբ ուզում եմ քեզ մի պահ հպվել ու ջերմանալ քո անտեսք հոգով մեղմ մթություն ես դու դարձյալ դառնում ,ու կորում է քո հոգին նորից ,ու ես նորից կույր եմ դառնում ,ու չեմ գտնում աչքերդ էլ ......
Բայց երբ մի պահ հոգնում եմ ու լռում ,դու քո մեղմ ձեռքով մեջքս ես շոյում ,կարծես ցաված ու վերքոտ մեջքիս մի մեղմ երջանկություն է անվերջ օրորովում ....


Ու թախծոտ մի երգ եմ լսում ,ու մեղմ կարծես պարում է ստվերը քո ,ու ես ա՜խ ես,մի նոտա լինեի ,անվերջ դուրս կգայի քո իսկ մեղմ ձայնից ,գոնե այդպես հոգուդ կհասնեի ,գոնե այդպես ես կսիրեի ,սակայն ձայնդ էլ անգամ հոգնած է թվում ,հոգնած ես սակայն ես էլ չգիտեմ ինչից է հոգնել,ախր ոչ ապրում ես ,ու ոչ ել սիրում կամ ցավում ,էլ ինչից ես դու այդպես հոգնել ,երբ դու մեկնես որ պատճառ չունի ,ես եմ հոգնողը ու բեռ տանողը ,քեզ էլ կարողեմ ուսերիս տանել ,սակայն ձայն հան՛իր ,գոնե այդպես հոգիս մողոքիր ......
Հեռու ես, հեռու՜,Ու ձայնդ քո ,ու երբ հնչում է մեղմությունը քո ,լռություն անգամ աչքերը փակում ,ու մեղմ ննջում է մենության գրկում ,Հեռու ես, հեռու՜,Ու ձայնդ քո զեփյուռի նման գրկում է ինձ ,ու ախ սիրելիս ,քո իսկ ձայնը ,քո իսկ պատկերով մեղմ հայտվում ,ու մեղմ պարում է ախ քո սերը մեծ...
Սակայն հոգնած է կյանքը այս պահին ,դու էլ մեղմ ննջի՛ր հոգնած մեղեդի ,դու էլ աչքերդ մեղմ փակի՛ր ,ու մեղմ նայի՛ր քո իկս երազին ,իսկ ես նստեմ հեռու հեռվում ,ու քո քնած շուրթերին նայեմ ,ու ես էլ արթուն միքիչ երազեմ ......
Ես արթուն եմ քնում ու երազում ,չևոր ինձ հետ է լոկ ճանապարհը նեղ ,էլ ինչպես լայնացած հոգին իմ մեղմ ննջի, երբ եզրերը ճամփի գրկել ու սեխմում եմ ոտքերը իմ ..
Դե քնի՛ր աշխարհ ,քնի՛ր մեղմ սիրով,ես չեմ ննջի ,ես մեղմ ու մեծ սիրով,մեղմ կշոյեմ արթուն երազները իմ .......

Քո մեղմ հայացքից ,սիրո ու վարդի բույրեմ զգում ,քո մեղմ շնչից կյանքի ու սիրո բույրեմ զգում ,ախ դու իմ կյանքի ծաղիկ ,ես քո բույրից ,մեղմ իմ սիրո կարոտնեմ զգում :
Ամեն մի թերթիցդ թափվում է անսահման մի ջերմություն ,երբ մրսում եմ ,ախ գրկում եմ քո իսկ փշոտված վարդերը անմեռ,ու ջերմանում եմ ,ցավով ,ու ցավագին :

Քո կյանքը ավարտվել է ,հոգին անվերջ մրսում է ,բայց հավատա ,ես քո կողքին նստող մի սառնություն եմ ,ով գերում է ,ու տաքացնում հոգիդ...
Կյանքում անտարբեր է արյունը միայն ,քանզի նա է կյան տվողը,ու իր իսկ ստեղծած կյանք կոչված զավակից ,նա այնպես է կարմրել ու շիկնել,որ թանձրացել է գույնը նրա ,քանզի իր ստեղծած զավակը ` կյանքը ,մեղմ ջարդում եմ սիրո օդը.



















Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել