Ուզում եմ շարունակել ներկայացնել ֆիլմերի շարք, որը յուրաքանչյուր մարդ պետք է կյանքում գոնե մեկ անգամ տեսած լինի: Կարծում եմ «ժանրի կլասիկա» արտահայտությունը ստեղծվել է հենց այս ֆիլմը բնութագրելու համար: Կազինո / Casino (1995) թ: Միանշանակ այս ֆիլմը գլուխգործոց է: Սա իրական փաստերի վրա հիմնված լավագույն ֆիլմերից է, իր անկրկնելի դինամիկայով: Շքեղ դերասանների` Ռոբերտ Դե Նիրոյի, Շերոն Սթոունի շքեղ խաղի և հանճարեղ ռեժիսոր Մարտին Սկորսեզեի շնորհիվ ֆիլմը ի սկզբանե դատապարտված էր դառնալու գլուխգործոց: Արագ զարգացող իրադարձությունները ստիպում են շունչը պահած դիտել մինչև վերջին կադրը: Ցավոք այսպիսի փառահեղ ֆիլմեր այլևս չեն նկարահանվում, և կարելի է մատների վրա հաշվել: Սա Ֆիլմ է Մեծատառով, կինոյի կլասիկա, կլասիկա որը հոգում հետք է թողնում և ստիպում է երկա՜ր մտածել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել