Interpress.am-ը գրում է․
ԱՄՆ պաշտոնյաները տեղեկացնում են, որ ՆԱՏՕ-ի հրամանատար գեներալ Ֆիլիպ Մ.Բրիդլովը անհրաժեշտ է համարում պաշտպանական զինատեսակների և սպառազինությունների մատակարարում իրականացնել Ուկրաինայի իշխանական զորքերին, որոնք ենթարկվում են հարձակումների ՌԴ կողմից աջակցվող անջատողականների կողմից: Այս տեսակետին են հակված նաև ԱՄՆ նախագահի աշխատակազմը և ռազմական հրամանատարությունը:
Նախագահ Օբաման դեռևս ոչ մի որոշում չի կայացրել Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում: Վերջին շաբաթների ընթացքում ուկրաինական զինված ուժերի բազմաթիվ կորուստներից հետո, Օբամայի վարչակազմը ավելի սթափ հայացք ուղղեց ռազմական օգնություն ցուցաբերելու հարցին:
Պետքարտուղար Ջոն Քերին, ում այցը Ուկրաինա նախատեսվում է հինգշաբթի օրը, պատրաստակամ է քննարկել անհրաժեշտ օգնության տրամադրման հարցը: Այս մասին հաղորդում է հրամանատարական անձնակազմի ղեկավար գեներալ Մարտին Դեմփսին: Պաշտպանության նախարար Չակ Հեգելը, ով շուտով պաշտոնաթող է լինելու, նույնպես նպատակահարմար է գտնում պաշտպանական զենքի տրամադրումը ուկրաինական զինված ուժերին:
Որոշ պաշտոնյաների խոսքով, վերջին ամիսներին Սյուզան Ռայսը` նախագահ Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը դիմադրություն է ցույց տալիս այդքան անհրաժեշտ օգնության տրամադրման հարցում: Ռայսի դիրքորշումը կիսող պաշտոնյաներից մեկը ընդգծել է, որ այժմ նա պատրաստ է վերանայել այդ հարցը:
Վախենալով, որ պաշտպանական զենքի մատակարարումը կարող է հանգեցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից խաղադրույքների բարձրացմանը, Սպիտակ տունը սահմանափակել է Ուկրաինային տրամադրվող ամերիկյան օգնության «ոչ մահացու զենքերի»` ներառյալ զրահաբաճկոնների, գիշերային տեսանելիության սարքերի, առաջին անհրաժեշտության դեղորայքի և ինժեներական սարքավորումների քանակը:
Սակայն Արևելյան Ուկրաինա ուղարկվող ծանր զենքի և ռազմական ուժերի մատակարարման դեմ Ռուսաստանին տարհամոզելուն ուղղված տնտեսական պատժամիջոցների ձախողումից հետո, ԱՄՆ սկսեց դիտարկել պաշտպանական օգնության տրամադրման հարցը:
«Չնայած մեր ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ խնդրի դիվանագիտական ճանապարհով հանգուցալուծումը, մենք միշտ դիտարկում և գնահատում ենք այլ տարբերակները, որոնք դաշտ կստեղծեն ճգնաժամի բանակցային լուծման համար»,- ասել է Բերնադետ Մեհանը` Ազգային Անվտանգության Խորհրդի մամուլի խոսնակը:
Ծավալելով ավելի լայն քննարկում անկախ զեկույցի շուրջ, որը փորձելու է համոզել ԱՄՆ-ին` 3 միլիարդ դոլարի պաշտպանական զենք ու զինամթերք տրամադրել Ուկրաինային` ներառյալ հակատանկային հրթիռներ, հետախուզական անօդաչու սարքեր և այլ զինամթերք, որոնք կարող են որոշել թշնամու հրթիռային և հրետանային սարքավորումների տեղակայման վայրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ