Ժամեր անց կվերսկսի իսպանական պատերազմը ամբողջ աշխարհը լարվածության մեջ է:
Բարսելոնայի և Ռեալ Մադրիդի հակամարտությունը միշտ էլ արժանանում է առանձնահատուկ ուշադրության: Արժե միայն ասել, որ խաղը լուաբանելու են 680 պրոֆեսիոնալներ, որոնց թվում են տարբեր լրատվամիջոցների խմբագիրներ, լուսանկարիչներ, մեկնաբաններ, օպերատորներ և տեխնիկական անձնակազմի ներկայացուցիչներ: Նրանք ներկայացնելու են 28 երկրների 139 ԶԼՄ - ներ:
680 լրագրողներից 71 - ը ներկայացնում են տպագիր մամուլը, 21 - ը` տարբեր գործակալություններ, 15 - ը` ռադիոն, 32 - ը` հեռուստաընկերությունները:
Պրոֆեսիոնալները Նոու Կամպ են ժամանելու 28 տարբեր երկրներից` Իսպանիայից, Դանիայից, Մեքսիկայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Բրազիլիայից, Գերմանիայից, Հունգարիայից, Կոլումբիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Բուրկինա Ֆասոյից, Հոլանդիայից, Սերբիայից, Ալժիրից, Բելգիայից, Հունաստանից, Ճապոնիայից, Շվեցարիայից, Իսրայելից, Չինաստանից, Շվեդիայից, Քաթարից, Նորվեգիայից և ԱՄՆ - ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել