Էսօր էլ որոշեցի մի քանի տող գրել.


*ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ*
Դատարկ խոսքերի մեջ 
Չկա ո՛չ վախ, ո՛չ հերոսություն:
Երբ քեզ սատկացնում են,
Դու տենչում ես անմահություն:
Դատարկ խոսքերի մեջ
Չկա ո՛չ գին, ո՛չ հարստություն:
Երբ շանը քարկոծում են,
Նա ոռնում է. «Արդարությո՛ւն»:
Դատարկ խոսքերի մեջ
Չկա ո՛չ ցավ, ո՛չ երջանկություն,
Չկա ապաստան,
Էլ չկա փրկություն… © A. Unusyan

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել