Esem.am-ը գրում է.

ESem.am-ն իր ընթերցողներին հայտնել է, որ այսօրվանից USArmenia-ի եթերում կլինի«Բախտաբեր» հեռուստանովելը, որում խաղում են Սոս Ջանիբեկյանը, Սարգիս Գրիգորյանը, Էթերի Ոսկանյանը, Անժելա Սարգսյանը, Հարություն Մովսիսյանը, Սոֆի Դևոյանը և այլք:

ESem.am-ի հետ զրույցում գլխավոր հերոսներից մեկը՝ Սարգիս Գրիգորյանը, հայտնեց, որ մարմնավորում է սիրային եռանկյունու կողմերից մեկին: «Ֆիլմում ես և Սոս Ջանիբեկյանը հակառակորդներ ենք, սակայն կերպարս հակահերոս չէ: Մինչ այս խաղացածիս ընթացքում այդ տղայի մեջ «հակա» չեմ տեսել: Նորմալ տղա է, ով ուզում է լավ ընտանիք ունենալ, սիրած աղջկա կողքին լինել, բայց հանգամանքների բերումով լինում են խոչընդոտներ: Պարզապես նա սիրում է հեոսուհուն, որը սիրում է այլ տղայի,- ասաց դերասանն ու հավելեց,- Այժմ երկուսն էլ հերոս են, բայց չգիտեմ ինչպես կզարգանա իրավիճակը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել