Յուրա Մովսիսյան. <<Կրասնոդարի նոր աստղը....>>
Յուրա Մովսիսյանը ծնվել է 1987թ. Հուլիսի 6-ին Բաքվում` Ադրբեջանի ԽՍՀ: 14 տարեկանում Մովսիսյանն ընտանիքի հետ ստիպված էր արտագաղթել Միացյալ Նահանգներ` <<Փասադենա>>, Ադրբեջանում հայերի հանդեպ հալածանքների պատճառով:Եվ դա Յուրայի բախտն էր: 2005թ.-ին 18 տարեկանում խաղում է <<Փասադենայի Ավագ դպրոցի>> կազմում` խփելով 32 գոլ 13 խաղում: Եվ այստեղ ստանում է կանչը, որը փոխում է իր կյանքը:
Առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքում է 2006 թվականին <<Կանզաս Սիթի>> ակումբի հետ, որի կազմում անցկացնում է 28 խաղ և խփում` 5 գնդակ։ 2007 թվականին Յուրան պայմանագիր է կնքում <<Ռեալ Սոլտ-Լեյկ> ակումբի հետ, որի կազմում անցկացնում է 2 սեզոն, և 53 խաղում խփում 15 գնդակ։ Այդ ընթացքում Յուրա Մովսիսյանը դառնում է նաև <<MLS-ի>> չեմպիոն։ Տաղանդավոր խաղացողի նկատմամբ սկսում է հետաքրքրություն ցուցաբերել Դանիայի բարձրագույն դիվիզիոնը ներկայացնող <<Ռանդերս>> ակումբը: Մրցաշարային աղյուսակում վտանգավոր գոտում «ամրապնդված» ակումբը 2009 թվականին պայմանագիր է ստորագրում Յուրա Մովսիսյանի հետ, որի խփած 7 գոլերը առաջնության մնացած 13 խաղում օգնում են <<Ռանդերսին>> պահպանել տեղը` Դանիայի բարձրագույն առաջնությունում։
2010 թվականի օգոստոսի 11-ին, Մովսիսյանը իր առաջին հանդիպումն է անցկացնում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ <<Հրազդան>> մարզադաշտում կայացած Հայաստան-Իրան հանդիպումը ավարտվում է Իրանի ֆուտբոլիստների հաղթանակով ` 3-1 հաշվով, իսկ Յուրան խազադաշտում անցկացնում է ընդամենը 15 րոպե, ինչը պայմանավորված է լինում թեթև վնասվածքով։ 2010թ-ի սեպտեմբերի 3-ին Յուրա Մովսիսյանը իր առաջին գնդակն է խփում Հայաստանի հավաքականի կազմում ` բացելով հաշիվը Մակեդոնիայի հետ արտագնա խաղում, որն ավարտվեց ոչ-ոքի ` 2-2։
Մովսիսյանը մեկական գոլի հեղինակ դառնում նաև Սլովակիայի և Անդորրայի հավաքականների հետ խաղում ` օգնելով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին հաղթանակ տոնել այդ խաղերում։
Հայաստանի հավաքականում անցկացրած 4 պաշտոնական խաղերում հեղինակած 3 գնդակներից հետո Յուրա Մովսիսյանով սկսում են հետաքրքրվել մի շարք եվրոպական թիմեր, որոնց շարքում էին իսպանական <<Էսպանյոլը>>, <<Կիևի Դինամոն>>, մոսկովյան <<Լոկոմոտիվը>> և <<Կազանի Ռուբինը>>։ Սակայն ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելուց մի քանի օր առաջ հայտնի է դառնում, որ Մովսիսյանը պայմանագիր է կնքել Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի նորեկ` <<Կրասնոդար>> ակումբի հետ։Այսպիսով, 2011թվականին<<Կրասնոդարը>> Յուրային ձեռք է բերում 2.5 միլիոնով: Լավ գործարք` հաշվի առնելով արդյունքները:Այժմ Մովսիսյանը 25 տարեկան է,և շարունակում է հանդես գալ <<Կրասնոդարում>>:Նա այս տարի արդեն 9 գոլի հեղինակ է դարձել 10 խաղում,
և գլխավորում է Ռուսաստանի <<լավագույն ռմբարկուների>> ցուցակը` առաջ անցնելով Կերժակովից, Դանիլո Նեկոյից և Նաչոյից:Մովսիսյանը նույնպես հավաքականի առաջատարներից է, ում Իտալիան կհանդիպի հոկտեմբերի 12-ին` Մունդիալ-2014-ի ճանապարհին:
Սլավոլյուբ Մուսլինը ասել է.
- Այսօրվա դրությամբ ես համարում եմ Մովսիսյանին համար մեկ հարձակվողը Ռուսաստանում: Նա խփել է Կերժակովից և Հալկից ավելի շատ գոլեր, այդ իսկ պատճառով Յուրան լավագույնն է,- վրացի լեգեոների խոսքերն է մեջբերում "Спорт день за днем' պարբարականը:

Վստահ ենք, որ Յուրա Մովսիսյանը կշարունակի իր փայլուն խաղը: Հաջողություն ենք մաղթում նրան, և համոզված ենք, որ շուտով կտեսնենք եվրոպական հզորավոր ակումբներից մեկում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել