Հարց է առաջանում՝ Արցախում ո՞վ է անկայունություն մտցնում՝ խաղաղ ավտոշարասյու՞նը, թե ռեժիմի վայրագ ներկայացուցիչները, որոնք հերոսների ու նույնիսկ կանանց ու երեխաների վրա են ձեռք բարձրացնում:

Այդ ավտոշարասյունը ոնց որ հանգիստ գալիս էր, էդպես էլ հանգիստ պիտի պտտվեր ու վերադառնար: Լավ, եթե իրոք էդքան շատ սարսափած էին մի քառասուն ավտոմեքենայից, կարող էին ուղղակի չթողնել ու խաղաղ հետ դարձնեին՝ բարի ճանապարհը մաղթելով: Այդ ո՞ր անուղեղ տխմարի մտքով անցավ, որ անպայման պետք է մի հատ էլ ջարդուփշուր անել, դրան գումարած՝ գրպաններից փաստաթղթեր ու փողեր գողանալ: Մի՞թե պատերազմական պայմաններում գտնվող Արցախի անվտանգությունը կարելի է վստահել նման անհավասարակշիռ ստահակների ձեռքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել