

Ընդունված է կարծել, որ կորյակների առաջացումը դեռահասներին հատուկ խնդիր է, սակայն հավանաբար հանդիպել եք հասուն մարդկանց, ովքեր այս խնդիրն ունեն: Երկու դեպքում էլ պատճառները գրեթե նույնն են. բակտերիաներ, մաշկի ճարպի գերարտադրություն, հորմոնալ փոփոխություններ, ծխախոտ, գենետիկ նախատրամադրվածություն:
Պատճառը քաղցրն ու կծուն է
Ապացուցված է, որ քաղցր ու յուղոտ սննդամթերքը կարող է կորյակների առաջացման պատճառ լինել: Նրանք խորացնում են արդեն առկա խնդիրը: Սա չի նշանակում, որ պետք է մեկընդմիշտ հրաժարվեք շոկոլադից, պարզապես մի մոռացեք նաև առողջ սննդամթերքի մասին:
Կա՞ արդյոք բուժման արդյունավետ միջոց
Հաճախ բժիշկները խորհուրդ են տալիս սալիցիլաթթու և բենզոիլի պերօքսիդ պարունակող քսուքներ: Ֆոլիկուլները արդյունավետ մաքրում են ռետինոիդ պարունակող կոսմետիկ միջողները: Իսկ ծանր հրետանին՝ հորմոնները, հակաբիոտիկները, անդրոգենների բլոկատորները, օռալ ռետինոիդներն են: Այս պրեպարատները կարող է միայն բժիշկը նշանակել:
Կորյակների կանխարգելում
Հարկավոր է օգտագործել ոչ ճարպային կոսմետիկ միջոցներ, որպեսզի ծակոտիները չխցանվեն: Ընտրեք նուրբ միջոցներ, սկրաբն ու փիլինգը զգուշությամբ կիրառեք: Դադարեցրեք դեմքին ձեռք տալու սովորությունը, այսպես տարածում եք բակտերիաները:
Կորյակենրն ընդմի՞շտ են
Բարեբախտաբար՝ ոչ: Տարիքի հետ կորյակները պակասում են: 40 տարեկանից կամ դաշտանադադարից հետո դրանք ակնհայտ պակասում են: Սա չի նշանակում, որ պետք է հրաժարվեք բուժումից:
Լվացվելը նվազեցնում է կորյակների առաջացման հավանականությունը
Իրականում՝ ոչ, հատկապես եթե սա սխալ եք անում: Լվացվել պետք է հաճախ, սակայն առանց ագրեսիվ միջոցների, տաք ջրի: Չի կարելի է նաև ուժեղ տրորել մաշկը, այդպես միայն կգրգռեք այն:
Շպարը բացասական է ազդում մաշկի վրա
Սա ճիշտ է, դեկորատիվ կոսմետիկան խցանում է ծակոտիները, հատկապես, եթե յուղային է: Կորյակների հակված մաշկի համար մշակված են հատուկ միջոցներ: Լավ կլինի հրաժարվեք սիլիկոնային հիմքով ցիկլոմետիկոն կամ դիմետիկոն պարունակող դիմափոշուց կամ քսուքներից:
Նյութի աղբյուր՝ http://doctors.am/hy/acne
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել