Կարդում եմ լուրի անվանումը՝ «Եռյակը Գյումրու դեպքով փակ լսումներ է պահանջում»: Կարդում ու ապշում եմ. միշտ ընդդիմությունը պահանջել է բաց, իշխանությունը կողմ է եղել փակ լսումների: Օրեր առաջ էլ պետաիրավական հանձնաժողովի բաց նիստ եղավ, որին եռյակի որոշ ներկայացուցիչներ հրաժարվեցին մասնակցել՝ իբր կազմակերպման ձևից դժգոհ լինելով: Հիմա արդեն պարզ է դառնում պատճառը... Մարդիկ չեն ուզում, որ հանրությունն իրենց տված հարցերը լսի, իմանա, թե ինչպես են փակ պայմաններում պաշտպանում ռուսական ռազմաբազան ու Ռուսաստանին... Բաց նիստերի ու լսումների դեպքում դա չեն կարող բացահայտ անել: Ի՞նչն եք և ումի՞ց թաքցնում։ Այդ ի՞նչ եք ուզում խոսել, որ չեք կարողանում բաց նիստերում խոսել։ Այդ ի՞նչ կա թաքցնելու, այն էլ սեփական հասարակությունից... Այսպիսի խելապակաս վիճակ Հայաստանը չի ունեցել, որ իշխանությունն ավելի անկաշկանդ լինի, քան ընդդիմությունը, որը չի ուզում դեմ գնալ Ռուսաստանին և, մահանա սարքելով, թռնում է գազային պայմանագրերի քվեարկությունից, ԵՏՄ պայմանագրի քվեարկությունից, ԵԽԽՎ նիստերից, հանձնաժողովի նիստերից, որովհետև դրանք բոլորը բաց են... Ա՛յ, որ փակ լիներ, այնտեղ իրենք գիտեն՝ ինչպես անել....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել