Esem.am-ը գրում է.
Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում սովորաբար նշվում է ոչ միայն եկեղեցական ծեսով, այլև ժողովրդական սովորույթով. տոնի նախորդ օրը երիտասարդներն աղի բլիթ են ուտում՝ հուսով, որ երազում կտեսնեն իրենց երկրորդ կեսին: Ոմանք հավատում և հետևում են այս սովորույթին, ոմանք՝ ոչ:
Դերասանուհի Անաիս Սարդարյանը ESem.am-ի hետ զրույցում ասաց, որ երբեք չի հետաքրքրվել այս ավանդույթով: «Ինձ համար դա սնահատություն է: Ես նույնիսկ հարսանիքներից հետո կոնֆետ չեմ դնում բարձիս տակ, տարոսիկներ չեմ վերցնում: Կարծում եմ՝ Աստված ինչպես որոշի, այդպես էլ լինելու է: Նրանից առաջ ընկնելը սխալ է: Ուղղակի մենք մեզ համար ինչ-որ բաներ ենք ստեղծում, փորձում հավատալ դրանց»,- ասաց դերասանուհին:

Այնուամենայնիվ, Անաիսը մտաբերեց, որ 17 տարեկանում կերել է աղի բլիթ:) «Ընկերուհիներով որոշեցինք ուտել: Շատ լուրջ վերաբերեցինք այդ ամենին, մի հարևանուհի ունեինք, այրի կին էր, նա պատրաստեց… Ես ամբողջը չէի կերել որովհետև անհնար էր»,- ասաց նա՝ նշելով, որ գիշերը ջուր չի խմել: Դերասանուհու երազը «սփոփիչ» չի եղել:) «Երազումս դելֆին տեսա:) Երևի դեռ չեմ հանդիպել իմ միակին, դրա համար էլ չեմ հավատում նման բաների»,- նկատեց Անաիսը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



