Panorama.am-ը գրում է․
Ադանայի պատմական Քազանչիների (Կաթսայագործների) շուկան, որն ավելի քան 500 տարվա պատմություն ունի, իրականում հայկական առևտրական կենտրոն է եղել: Ուղղակի 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանությունից հետո տեղի հայ արհեստավորները սկսել են աշակերտության վերցնել թուրքերի և արաբների: Աստիճանաբար իրենց տեղը զիջելով նրանց` լքել են շուկան: Այս մասին,հայտնում է թուրքական «ozgur-gundem,com» լրատվամիջոցը` ընդգծելով, որ թեև ժամանակի ընթացքում շատ բան է այստեղ փոխվել, բայց ըստ էության հայկականության հետքերը լիովին վերացնել չի հաջողվել:
«Օրինակ` շուկայի խորհրդանիշներից մեկը նախկինում եղել հայկական Սուրբ Հակոբ եկեղեցին: Հանրապետության հռչակումից հետո վերածվել է մզկիթի: Իսկ քանի որ շրջակայքում հիմնականում հավաքվում էին յուղավաճառները, մզկիթիվ տրվել է «Յուղի մզկիթ» անունը: Թեև հետո ավելացվեցին աշտարակներ (մինարեներ), այդուհանդերձ նկատելի է մնում, որ նախկինում այն եղել է եկեղեցի»,- գրում է աղբյուրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ