Yerevannews.am-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 30-ին, վերաքննիչ քրեական դատարանում Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալն իրեն վատ է զգում՝ ցավում է մեջքը և գլուխը: Չնայած պաշտպանի խնդրանքին հետաձգել նիստը, դատավորը նշեց, որ այժմ դատավարության մասնակիցները պետք է ներկայացնեն միջնորդություններ:

Այնուհետև Շանթ Հարությունյանը նշեց, թե սրտխառնոց ունի, և Քրեակատարողական հիմնարկում իրեն թույլ չեն տվել դիմել բժշկի՝ ասելով, որ դա կկարողանա անել դատարանում: Դատավորը հայտարարեց, որ դատարան պետք է կանչվի «Շտապբուժօգնության» բրիգադ, որը կպարզի, թե արդյոք Շանթ Հարությունյանը ի վիճակի է շարունակել ներկա գտնվել դատական նիստին: Դատական նիստը ընդմիջվեց 40 րոպեով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել