Չեմ խորանալու մանրամասների մեջ, թե իրենք իրականում մեղավոր էին, թե զոհ դառան, ուղղակի ուզում եմ փաստերն արձանագրել և հետևությունները թողել տուժածներին:

1. Վարդան Պետրոսյան: Դատապարտվեց 5 տարի ազատազրկման, որի ճակատագրով մտահոգվել ու մտահոգում է հանրության մի ստվար զանգված, որի համար նույնիսկ ստորագրահավաք կազմակերպեց մտավորականության գերակշիռ մասը:
2. Դավիթ Խաչատրյան: Դատապարտվեց 17 տարի ազատազրկման Լյուքս Ստեփանյանի սպանության համար: Ինձ թվում է՝ այս տղայի նկատմամբ հանրության համակրանքի ձևավորման համար մեծ ներդրում ունեցան Լյուքսի ծնողները՝ իրենց ոչ մարդկային պահվածքով:
3. Վոլոդյա Ավետիսյան: Դատապարտվեց 6,5 տարվա ազատազրկման, պահեստազորի գնդապետ: Հանրության ստվար զանգվածը համարում է, որ նա քաղաքական զոհ է, ոչ հանցագործ: 
4. Տիգրան Առաքելյան: 6 տարվա ազատազրկում:ՀԱԿ-ի գաղափարախոսներից: Տիգրանի համար էլ եղան բազմաթիվ պիկետներ, մտավորականության կողմից ստորագրահավաքներ և այլն:
5. Սողոմոն Քոչարյան: Ցմահ բանտարկված, որի մասին խոսում են, որ ցմահ է բանտարկվել ադրբեջանցու սպանելու համար:
6. Մհեր Ենոքյան. Բժշկականի ուսանող էր՝ ցմահ բանտարկված, մարդ, որն այսքան տարիներ չի կորցնում հույսը, զբաղվում ինքնակրթությամբ և վերջերս էլ գիրք էր գրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել