....Մշո Առաքելոց վանքի կռվի ժամանակ, երբ հայ ֆիդայիները, վանքի միաբանները, որբ աշակերտները շրջապատված էին թուրքական մեծաքանակ զորքով, ամեն առավոտ Գևորգ Չաուշը տղաներին հանում էր բերդի գլուխն ու խաղացնում, պարացնում: Ձեթած թղթերից շվի էր սարքում, սկսում նվագել: Բոլորը պար էին բռնում, երգում ու իրենց ոգով, երգով ու պարով կատաղեցնում թուրքերին… Գևորգն այդ անելով նպատակ ուներ «թշնամուն հասկացնել, որ վանքում գտնվողները որևէ մտահոգություն չունեն և միաժամանակ զինվորների մեջ հոգեբեկում առաջացնել ու նրանց դիմադրական կորովը թուլացնել»:
Առաքելոց վանքի շրջափակումից Անդրանիկի ու Չաուշի հետ ֆիդայիները դուրս եկան այնքան անսպասելի ու աննկատ, թուրքերը ահաբեկված էին ....
Հ.Գ. Ցանկացած հաղթանակ նախ Ոգու ամրությունն է։
Հասկացողը կհասկանա, չհասկացողը... չարժի նրանց վրա ժամանակ ծախսել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/NazeniHov/posts/10205050674562335?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել