Interpress.am-ը գրում է․

Անդրեյ Զվյագինցևը  հայտնի է որպես Ռուսաստանի առաջատար ռեժիսորներից մեկը, իսկ նրա վերջին ֆիլմը՝  «Լեվյաթան»-ը մեծ հաջողություն է ունեցել: Նախքան Օսկար մրցանակին առաջադրվելը, անցյալ տարի Կաննի կինոփառատոնում այն արժանացել է լավագույն սցենարի մրցանակին, լավագույն ֆիլմին՝ Լոնդոնի  կինոփառատոնում, Ոսկե Գլոբուսում՝ լավագույն օտարալեզու ֆիլմին (առաջին ռուսական ֆիլմն է, որ հաղթել  1969-ից հետո) և մի  քանի այլ մրցանակների:

Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը դատապարտում է ռուսական կառավարությունը, երկիրը գտնվում է արևմտյան պատժամիջոցների տակ, ֆիլմի հաջողությունը կարող էր ազգային հպարտության և տոնի պատճառ դառնալ: Փոխարենը, Ռուսաստանի խոշորագույն հեռուստաընկերությունները, ըստ հանդիսատեսի, հազիվ նշեցին «Լեվյաթան»-ի Ոսկե Գլոբուս մրցանակին արժանանալու փաստը:

Իսկ անցյալ շաբաթ, երբ ֆիլմի կեղծ օրինակները հայտնվեցին համացանցում, փետրվարին ֆիլմի պաշտոնական թողարկումից առաջ, Զվյագինցևը ենթարկվեց պաշտոնյաների, հոգևորականների, պահպանողական քրիստոնեական խմբերի և այլ արվեստագետների հարձակմանը:Անարգող քարոզարշավը վկայում է 2012-ին Վլադիմիր Պուտինի Կրեմլ վերադարձից հետո Ռուսաստանում հակաարևմտյան պահպանողականության աճ մասին:

Այդ միտումն ակտիվացավ անցյալ տարի Ուկրաինայի համար Արևմուտքի հետ առճակատման պատճառով: Այն նաև ցույց է տալիս, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խիստ հակաարևմտյան հռետորաբանությունը հանգեցրել է անհանդուրժողականության մթնոլորտի և այլատյացության:

Նրա կառավարությունը ներկայացրել է բազմաթիվ իրավական նորմեր, որպեսզի սահմանափակի արևմուտքի, ընդհանուր առմամբ արդիականացման ազդեցությունը, իսկ հեռուստատեսությամբ ամեն օր հայտնվում է բիրտ քարոզչությունը: Այս մթնոլորտում, ագրեսիվ պահպանողական խմբերը հայտնվեցին առաջին գծում: Արևմուտքում «Լեվյաթան»-ի հաղթանակը, որտեղ ռուսները ներկայացվում են առերևույթ անբարենպաստ լույսի ներքո, առիթ էր, որ այդ ուժերն անցնեն հարձակման:

Զվյագինցևի ֆիլմի դեպքերը տեղի են ունենում հյուսիսային Ռուսաստանի մի փոքր քաղաքում: Այն ներկայացնում է մի հասարակ մարդու ողբերգական պատմությունը, ում ունեցվածքը կողոպտել է անխիղճ պաշտոնյան: Իր իրավունքների համար պայքարի ժամանակ մարդը ենթարկվում է ավելի ու ավելի ծանր հարվածների:

Զվյագինցևը բազմիցս հայտարարել է, որ ֆիլմը ստեղծել է ոգեշնչված Մարվին Ջոն Հիմեյերի Կոլորադոյի եռակցողի պատմությունից, որը տեղական իշխանության հետ վեճում պարտվելուց հետո, 2004 -ին բուլդոզերով քանդում է իր քաղաքի մի քանի շենքեր, ապա ինքնասպան լինում:«Այս պատմությունը կարող էր տեղի ունենալ ցանկացած վայրում», Զվյագինցևն ասել է մի հարցազրույցի ժամանակ:

«Իմ կարծիքով դրա համար չկա ավելի հարմար վայր, քան Ռուսաստանն է, այդ պատճառով էլ այն ներկայացրեցինք ռուսական իրականության մեջ»:

Զվյագինցևը բացատրել է, որ աստիճանաբար ֆիլմն ընդունել է  որպես Հոբի բիբլիական պատմության տարբերակ, հետևաբար այն կոչել է «Լեվյաթան»: Արևմուտքը ողջունեց ֆիլմի վարպետությունն ու միաժամանակ կարևորեց նրա հակապուտինյան մոտեցումները: Քննադատներից մեկը Guardian-ում գրել էր, որը այն «սթափ և ազդեցիկ ողբերգական դրամա է… և կրում է Հին Կտակարանի ու Էլիա Կազանի ազդեցությունը»:

Մեկ այլ թերթի քննադատներ նշելեն, որ ֆիլմի կոռումպացված պաշտոնյաներն աշխատում են Պուտինի նկարների տակ: Այն կոչվում է «Լեվյաթան», որպես ժամանակակից Ռուսաստանում իշխանությունը շարունակ չարաշահողի կերպար:

Ռուսաստանում  Զվյագինցևին հալածողները վրդովված են, քանի որ տեսնում են ռուսական կյանքի մռայլ պատկերը, ինչպես նաև ֆիլմի ռեժիսորի անհարգալից վերաբերմունքը ռուսական ուղղափառ եկեղեցու նկատմամբ (ֆիլմի անազնիվ պաշտոնյան ստանում է ցինիկ քահանայի աջակցությունը) և համատարած հարբեցողության նրա պատկերումը:

Ֆիլմը դատապարտել են տարբեր կողմերից: Քաղաքի իշխանությունը, որտեղ նկարահանվել է «Լեվյաթան»-ը, ֆիլմը համարել է «անիմաստ և հավաստիությունից զուրկ» ու պնդել է, որ, հակառակ Զվյագինցևի նկարագրածի, որտեղ հյուսիսային շրջանի գյուղացիները հարբեցողներ են առանց կյանքի հեռանկարների, իր քաղաքում ծնելիության մակարդակը գնալով աճում է, ունեն դպրոց, երկու մանկապարտեզ, «գրադարանը համալրված է համակարգիչներով և արբանյակային հեռուստատեսությամբ»:

Վսեվոլոդ Չապլինը՝ ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական խոսնակն ասել է, որ ֆիլմը (որը նա չի տեսել), «ակնհայտորեն ստեղծվել է արևմտյան լսարանի, իսկ ավելի ճիշտ, արևմտյան վերնախավի համար»: Վիպասան և թատերագիր Թիմուր Զուլֆիկարովն էլ գրել է մի երկար սուր քննադատություն, որտեղ Զվյագինցևին  դատապարտել է «Լեվյաթան»-ում սոցիալական այլանդակությունը ներկայացնելու,  «պսևդոերաժշտության», ինչպես նաև սցենարն ամերիկացիներից փոխառելու համար:

Զուլֆիկարովը գրել է. «Զվյագինցևը պատասխանատու է Ռուսաստանը «ուրիշների կողմից օգտագործվող, կապիկների գաղութ» դարձնելու համար: Կրոնական և քաղաքական գործիչները նույնպես  միացել են այդ երգչախմբին: Պահպանողական խմբի  առաջնորդը, որը ներկայացնում է «Քրիստոնյա ուղղափառ փորձագետների ասոցիացիան», ասել է, որ «Լեվյաթան» ռուսական եկեղեցու և ռուսական պետության գարշելի զրպարտություն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել