Armlur.am-ը գրում է․
Հայրենի հողին ամուր կանգնելու հուսալի երաշխիքն այսօր հայ զինվորն է: Հայոց բանակի մի մասնիկն էլ կազմում են հայտնիների զավակները, ովքեր, ի տարբերություն իրենց ծնողների որոշ գործընկերների դասալիք որդիների, չեն խուսափել եւ մեկնել են հայրենիքին ծառայելու: Եվ հատկապես այժմ, երբ սահմանին լարված իրավիճակ է, նրանց մասին հիշելն առավել քան տեղին է: Ե
րգիչ, հաղորդավար-շոումեն Սամվել Գրիգորյանը, օրինակ, որդուն օրերս է ճանապարհել բանակ: Նա չի ընդունում հայրերի՝ որդիներին «բանակից փախցնելու» տարածված միտումը: «Եթե ամեն մեկն այդ քայլին դիմի, մեր սահմաններն անտեր կմնան: Ինքս երբեւէ զինվոր չեմ եղել եւ մտածել եմ՝ գոնե որդիս ծառայի: Եթե նայենք սահմանի լարված իրավիճակին, պետք է Հայաստանից գնանք: Իսկ եթե ապրում ենք այստեղ, ուրեմն պատասխանատու ենք ամեն ինչի համար»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց հաղորդավարը: Նա նաեւ խոստովանեց, որ որդուն բանակ ուղարկելուց հետո փոխվել է զինվորի հանդեպ ունեցած վերաբերմունքը. «Ցանկացած պատահական զինվորի ուզում եմ մոտենալ, գրկել ու համբուրել, խոնարհվում եմ բոլորի առջեւ եւ անփորձանք ծառայություն եմ մաղթում»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



