Մեր խեղճ ժողովուրդն այս մղձավանջի մեջ, աչքը ջուր կտրած սպասում է իր խելացիների, ազգային մտավորականների, առաջնորդների հայտնվելուն և նրանց կոնկրետ, փրկարար քայլերին: Սակայն վերջիններս «ավանդույթի» համաձայն զբաղված են ռեժիմի քննադատությամբ, սխալների վերլուծությամբ, «մեր իշխանություններին» խելացի առաջարկություններ անելով, միաժամանակ ձեռի հետ էլ «ալամ-աշխարհի» մեր թշնամիներին ու չուզողներին հաթհաթա տալով: Մի մասն էլ հենց խեղճ ժողովրդին է հայհոյանքների թիրախ դարձրել՝ իրենց «խորհուրդներին» չհետևելու, ռեժիմի դեմ չպայքարելու, կրավորական կեցվածք ընդունելու համար: Հետաքրքիր է՝ այս ստատիկ դիրքային վիճակում կողմերից ո՞ր մեկն առաջինը կխախտի ավանդույթը, խաչ կքաշի մյուսի վրա և նրան մեղադրելու փոխարեն հանդես կգա սեփական նախաձեռնությամբ: Կարծում եմ՝ զառիվայր դեպի անդունդ գլորվող երկրի վիճակը կարագացնի այդ հարցի ստույգ պատասխանը, իսկ միգուցե և կողմերին ստիպի ինքնաբուխ ձևով, իրարից առաջ ընկնելով փողոց նետվել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել