Հայոց բանակը 23 տարեկան է։ Չգիտեմ, կա՞ն արդյոք խոսքեր, որոնք կարողանան բնութագրել ապրումներս, երբ ամեն անգամ լսում եմ կորստի մասին, և կա՞ արդյոք մեկ այլ ժողովուրդ, որ այնպես հպարտանա իր Հերոսների սխրագործություններով, ինչպես որ մենք։ Հայոց բանակը 23 տարեկան է, և 2015 թ-ին ընդառաջ այն մեր Միակ ուժն է, միակ պաշտպանությունն ու... միակ ապավենը։ Եկեղեցին մեր Հոգևոր անսահման ուժն է, որը Դարերով է մեզ պաշտպանել և Հայի տեսակն այս մեծ աշխարհում պահպանել։ Ասածս սա է, Հայոց լեզվով հայրենիքի համար երդում տված զինվորին, Հոգևորականի՝ հայերենով տված օրհնությամբ սահմանին կանգնած հայորդուն կարող է թուլացնել միայն մեկ բան՝ հուսահատությունը, որը բխում է ներքին անկայունությունից ու անհավատությունից.... Օ՜ն ուրեմն անեծք այն հային, ով իր վախով և հուսալքությամբ վարակում է իր կողքիններին՝ չգիտակցելով արածի լրջությունն ու անդառնալի հետևանքները։ Հայոց բանակն Ընդամենը 23 տարեկան է, բայց այն արդեն 23 տարի է անխոնջ ապահովում է իմ ու քո հանգիստ քունը խաղաղ երկնքի ներքո։
Վաղը բեմում՝ Հայկական բանակի 23-ամյակի տոնական միջոցառմանը, ամեն մի բառ ասելիս ես ապրելու եմ մի ամբողջ կյանք՝ պայքարի, հպարտության, շնորհակալության, երախտապարտ խոնարհումի և օրհնության։ Մերօրյա Հերոսներին հավերժ փառք և երախտիք։ Հանուն Հայրենիքի պաշտպանության Հերոսացած հոգիները թող մնան խաղաղությամբ՝ պահպանելով Երկնակամարի խաղաղությունը....
Հ.Գ Փոքրաթիվ ու փոքրատարածք Հայրենիքում յուրաքանչյուրն է զինվոր։
Տոնդ շնորհավո՜ր.....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10205041300687994&set=pb.1107044074.-2207520000.1422404271.&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել