Ժողովուրդ Այսօր իմ Հայրը Աբրահամ Սարգսի Ղազարյանը ով ծնվել է Պէրճիկ - արեւմտեան ՀԱՅԱՍՏԱՆ. ո՞վ Ինիսուն երկու տարեկան է. ով խօսում ա գրական թուրքերէն, ով գիտի Քրտերի լեզուն, ով ապրել ա Սիրիայի Ճարապլուսում ,ով բարձրաձայն անգիր ա արտասանում Եղիշի «Ես Իմ Անոյշ Հայաստան»ը, ով տեսել է ու վկայել Լիբանան երկրի անկախանալու մասին, 1943-ին, ով ապրել է 1958-ի եղբայարասպան կռիվների օրհասը ՝ Բէյրութում, հետո նայեւ ամէնօր մաքառել ա որ մեր տան օջախը վառ պահի Լիբանանի Քաղաքացիական պատերազմի տարիներին, ով միշտ գերադասել ա ժպտալ ու ապրել լավատեսօրէն, ով սիրել ա փողը որպէսզի միայն իր երեխէքը լավ ապրեն, ով գիտի որ փողը ուրախություն չի բերի մարդուն, ով երբեք փող չի լուացել, ով երբեք մեծ-մեծ ժողովներում ելոյթ չի ունեցել, ով գիտի տարբերութիւնը Ստալինի ու միասնիկեանի, ով գիտի սիրել սիրվելուց աւելի .. նա այսօր Վերադառնում է ՀԱՅԱՍՏԱՆ:
Պապա Թոռներդ արդէն քեզ են սպասում .... բարի վերադարձ քո ու իրանց երկիրը, ես ընդամէնը միջնորդ եմ. ուրիշ ոչինչ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/sako.arian/posts/10151082723802636
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել