1in.am-ը գրում է․
Մեծ Բրիտանիայի բնակչուհիները սկսել են կուրծքը մեծացնելու համար ավելի քիչ դիմել պլաստիկ վիրաբույժներին՝ գրում է The Telegraph-ը: 2014թ. նման պրոցեդուրաների պահանջարկը նվազել է 20%-ով: Միաժամանակ, կուրծքը փոքրացնելու վիրահատությունների թիվը կանանց շրջանում աճել է 3%-ով:
Թերթը նշում է, որ կուրծքը մեծացնելու պահանջարկի անկումն ավելի մեծ միտումի մաս է. անցած տարի պլաստիկ վիրահատությունների ընդհանուր տարածվածությունը նվազել է 9%-ով: Բրիտանուհիները սկսել են նաև ավելի քիչ դիմել ռինոպլաստիկայի (պահանջարկի անկումը հասել է 20%-ի): Գրանցվել է նաև ճարպային հյուսվածքի փոխպատվաստման և հոնքերի կորեկցիայի պրոցեդուրաների տարածվածության անկում: Պահանջարկի լուրջ աճ է գրանցվել միայն լիպոսակցիայի ոլորտում (10%):
2014թ. կատարվել է ընդհանուր թվով 45.500 պրոցեդուրա (2013թ. 50.000-ի փոխարեն):
Պլաստիկ վիրաբույժ-խորհրդատու Ռաջիվ Գրովերի խոսքով՝ գնալով ավելի մեծ տարածում է գտնում բնական արտաքինը:



