Նախ, երբ չկա 12 ատենակալների դատարան, այլ ինչպես Սովետ Միության տարիներին կար՝ դատավորի «ներքին համոզմունք» իդիոտիզմը, ապա նման դատարանը չի կարող չկոչվել դիկտատորակա՛ն:

Ի՞նչ է նշանակում դատարանի, այսինքն մեկ չինովնիկի «ներքին համոզմունք»: 
Օրինակ, ես համոզված եմ, որ ՀՀ-ի յուրաքանչյուր դատավոր կաշառակեր է, և դրանում համոզված է ՀՀ ողջ բնակչությունը: Դե արի քեզ դատենք, այ ապուշ:

Երկրորդ, Բռավո՛ դատապաշտպանին, որը ՀՀ արդարադատությանն ու հասարակությանը հայելի դեմ տվեց: Ֆրանսիացի դատապաշտպանը մտածում է օրենքի գերակայության հիմքով, պարզ ու հստակ՝ 
1- Վարորդական իրավունք ունեցե՞լ է:

2- Հարբա՞ծ է վարել:

3- Երթևեկության կանոնները խախտե՞լ է:

Եթե մեղադրող կողմը չի կարողանում ապացուցել այս երեք չափորոշիչները, ապա իրավունք չունի շարունակելու: Անկախ նրանից, թե ում են դատում:

Բայց այսօրվա հայ հասարակության ԽՈՒՃՈՒՃ մտածողությունը, որը դատական համակարգի հիմքն է, անմեղսունակ է: Նա, տատանվելով ողբերգության և արդարադատության մեջ, չի՛ կարողանում հստակ հասկանալ, որ դրանք տարբե՛ր բաներ են: Օրինակ, հայ քննիչը չի հասկանում, որ իր «ներքին համոզվածությունը» ԶՐՈ է, եթե նա օրենքի սահմաններում չի կարող ապացուցել հանցանքը: Եվ նա իր անկարողությունը համարում է անձնական վիրավորանք՝ «Ո՞նց թե արա...», ինքը քննիչ լինի, ու իրան չքծնե՞ն... 
Նախ, օրենքը պետք է լինի հստակ ու կանոնակարգված՝ լինի ազատ դատավորի «ներքին համոզմունքից»: Երկրորդ, ի վերջո ՕՐԵՆՔԸ գործիք է, այն կարելի է օգտագործել լիարժեք կամ կիսատ-պռատ՝ կապված տվյալ հասարակության օրենքի նկատմամբ ունեցած մշակույթից: 
Հասարակության կենցաղային մշակույթից ու մտածողության ձևից ուղիղ կախվածություն մեջ է թե՛ անհատի կյանքը, թե՛ երկրի վիճակը: Օրինակ, մեր հասարակությունում տասից իննը չի հասկանում, որ հայրենասիրությունը սկսվում է փողոցի մայթին ծխախոտի մնացուկը չնետելով, հետիոտնի ու երթևեկության կանոնները պահպանելով և այլն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել