Սահմանային վերջին միջադեպերի և ադրբեջանական ղեկավարության վարած՝ ինֆորմացիոն հոսքերի տոտալ վերահսկողության քաղաքականության պայմաններում նկատվում է մի հետաքրքիր միտում. հայկական կայքերը, որոնք տեղեկություն են տրամադրում ինչպես մեր, այնպես էլ ադրբեջանական կողմի զոհերի, վիրավորների մասին, դառնում են համեմատաբար հավաստի տեղեկատվության աղբյուր նաև հենց ադրբեջանական հասարակության համար, ինչը, վստահ եմ, իր արտահայտությունը կունենա նաև տարբեր կայքերի դիտելիության վերլուծություններում:
Ադրբեջանցիների (ինչպես նաև միջազգային հանրության) ուշադրությունից չի վրիպի նաև այսօր հայկական կողմի բարձր մակարդակով արված հայտարարությունն առ այն, որ մենք մեզ իրավունք ենք վերապահում հասցնել կանխարգելիչ հարվածներ, ինչը, մինչ օրս գործող «ասիմետրիկ պատասխանի» ռազմավարությանն ի լրում, կարող է առավել արդյունավետ դարձնել մեր պատասխանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել