Ձեր կեղտոտ ոտքերը մի մաքրեք հայրենիքի երեսին, հերիք է

Պարզապես մենք բոլորս սովորել ենք լինել վատատես, հոռացած ապրել մեր երևակայական «Ես»-ի մեջ: Բոլոր այն չարիքները որոնք կպնում են մեր պետությանը, մեր Բանակին ու մեր արյանը, պետք չէ վերագրել դիտավորությանը: Ցանկացաց ժողովուրդ աշխարհում անցնում է նման բաների միջով: Փառք մեր տիրոջը, փառք մեր Հայրենիքին, մենք պատվով կարողանում ենք դուրս գալ բոլոր դժվարությունների միջից : Հայեր եկեք լինենք լավատես, լինենք հարգանքով ու համբերատար , եկեք չբղավենք մեր Հայրենիքի երեսին ամեն պոքր առիթով : Եվ իմ խնդրանքս ձեզ Հայեր, Սոց կայքերում մի վիրավորեք ձեր ունեցաց և չունեցած Հայրենիքին, այն լավն է ձեզանով և վատն է հաստատ ՁԵԶԱՆՈՎ , կառավարությունից սպասում եք հացի , այն ինչ ամեն մեկս ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ենք որ կանք , մենք ենք որ մեր սիրով ու համբերատարությամբ պիտի փոխենք ու լավանանք, մենք պետք է հարգենք այս պետությանը և ոչ թե ամեն Սոց. կայքում գրառումներ անել ի դեմ Հայաստանի և իսկ դրանով խինդ ու ծիծաղ պարգևել ամեն իր հայրենիքը հարգող և գնահատող թշնամուն: Լավը երբեք չենք փորձում տեսնել, անգամ այն ժամանակ, երբ նա իրոք կա ,իսկ երբ մի փոքր բացթողում է նկատվում բոլորս ոտքի ենք կանգնում ու գոռում : Եկեք գնահատենք այն ինչ ունենք: Հայաստանը սիրում է մեզ... իսկ մե՞նք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել