Pastinfo.am-ը գրում է․

Հունվարի 25-ին Երևանում փորձել է ինքնասպան լինել 22-ամյա մի երիտասարդ։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1992 թվականի ծնված Հրաչյան և հայտնել, որ գտնվում է «ստադիոնի» մոտ և փորձում է ինքնասպան լինել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժ.18:00-ին, Հ.Հովսեփյանը ապրուստի միջոց չունենալու պատճառով փորձել է ինքնասպանություն գործել` Հրազդանի կիրճից ցած նետվելու միջոցով, ինչը կանխվել է։
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/hy/node/60845
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



