Եկել է կորպորատիվների, երեկույթների, ընդունելությունների, պարահանդեսների շրջանը: Այսպիսի իրադարձություններին պատրաստվելիս պետք է գրագիտորեն և ուշադրությամբ կոստյումներ և աքսեսուարներ ընտրել:
style.rbc.ru-ն տղամարդկանց մի քանի խորհուրդ է առաջարկում:
Նայե՛ք հրավիրատոմսին
Եթե դուք գնալու եք պաշտոնական ընդունելության և հրավիրատոմսում գրված է black tie (սև փողկապ), պետք է սմոքինգ հագնեք, եթե white tie (սպիտակ փողկապ)՝ ֆրակ: Եթե ոչինչ նշված չէ, գնացե՛ք երեկոյան կոստյումով: Այն պետք է լինի խիստ ու նրբագեղ՝ մուգ գույնի պիջակ՝ սպիտակ վերնաշապիկի և մուգ գույնի (բայց ոչ սև) փողկապի համադրությամբ:
Սմոքինգ

Սովորաբար սմոքինգն ունենում է մետաքսով առանձնացված սուր թեզանիքներ: Գույնը՝ սև կամ խիտ մուգ կապույտ: Սպիտակ սմոքինգն ընտրում են բաց երկնքի տակ և հանգստավայրերում երեկոյան միջոցառումների համար: Գույնը՝ մաքուր սպիտակ կամ մոխրագույն:
Տաբատ
Տաբատը՝ սև կամ մուգ կապույտ գույնի: Եզրակարերը զարդարված են փայլուն մետաքսե գծով: Տաբատի երկարությունն ամենակարևորն է. ավելորդ կես սմ՝ և համբավը փչացավ, երկու սմ կարճ, քան պետք է, և դուք ծիծաղի առարկա եք: Իդեալական երկարության գաղտնիքը պարզ է. Տաբատը պետք է կոշիկը դիմացից ծածկի 2.5 սմ, հետևից՝ հասնի կրունկի կեսին: Սպիտակ սմոքինգի հետ հագնելու տաբատը ևս պետք է լինի սև կամ մուգ կապույտ, բայց երբեք ոչ սպիտակ:

Վերնաշապիկ
Սմոքինգը ենթադրում է ֆրանսիական թեզանիքներով (մանժետներով) սպիտակ վերնաշապիկ:
Թիթեռնիկի ազդեցությունը
Եթե հրավիրատոմսում նշված է black tie, թիթեռնիկն իսկապես պետք է սև լինի: Սպիտակ փողկապն այս դեպքում բացառվում է, այն պետք է ձեռք բերել ֆրակի համար:

Թաշկինակներ
Գունավոր թաշկինակը շատ ազդեցիկ է սև սմոքինգի համադրությամբ: Օրինակ՝ կարմիր մետաքսից թաշկինակը սև պիջակի ֆոնին հրաշալի է դիտվում: Սովորական սպիտակ թաշկինակը ևս շատ հետաքրքիր կլինի:

Լայնագոտի
Լայնագոտին փակում է հատվածը, որտեղ վերնաշապիկը մտնում է տաբատի մեջ: Այն սմոքինգ հագած տղամարդուն տալիս է ավելի ձիգ, էլեգանտ տեսք: Եթե այն կապված է այնպես, որ ծալքեր առաջանան, ապա ամեն ինչ ճիշտ է:

Ճարմանդներ
Քանի որ երեկոյան վերնաշապիկը ֆրանսիական թեզանիքներ ունի, ճարմանդները դառնում են կերպարի էկան բաղադրիչ: Ճարմանդի գույնն ու ձևը պետք է ընտրել ոչ միայն ըստ տրամադրության, այլև հաշվի առնելով թաշկինակի ու, իհարկե, վերնաշապիկի երանգը:

Կոշիկներ
Նախընտրե՛ք լաքապատ կոշիկներ՝ սրանք պատմականորեն ճիշտ ուղեկցորդ են սմոքինգի և երեկոյան հագուստի համար:

Գուլպաներ
Սմոքինգի հետ ճիշտ կլինի հագնել մինչև ծնկները հասնող սև գուլպաներ: Դրանք կարող են լինել բրդյա կամ մետաքսե, ամեն բան կախված է սմոքինգի կտորի խտությունից:

Նյութի աղբյուր՝ http://lurerarm.blogspot.com/2015/01/blog-post_4.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել