Երբ այսօր մամուլն էի ընթերցում և կարդացի, որ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը հակառակորդը շուրջ 250 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը և ամենակարևորը, որ բարեբախտաբար, հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի, ակամայից ուրախացա և բացականչեցի՝ Փառք քեզ, Տեր-Աստված, գոնե այսօր զոհ կամ զոհեր չենք ունեցել: Եվ սա այն դեպքում, երբ փաստաթղթի վրա հայ-ադրբեջանական սահմանի վրա զինադադարի ռեժիմն է գործում: Էս անասուն Ալիևին թվում է, թե հայ-ռուսական հարաբերությունները կարող են ճեղք տալ, ու իրա ոչխար խելքով ակտիվացել է: Տեղն է եկել հիշել հրեաների սիրած արտահայտություններից մեկը՝ НЕ ДОЖДЁТЕСЬ...
Իսկ ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ապա այստեղ էլ երևի տեղն է եկել ասելու, որ այս ծերուկներն արդեն անտանելի են դարձել իրենց անգործությամբ և դատարկաբանությամբ, քթների տակ օրական զինվորներ են մահանում, իսկ իրենք ձև են տվել, որ իբր թե վերահսկում են իրադրությունը: Բավական է, զզվեցինք արդեն, պատերազմ է, ասեք՝ պատերազմ է, իմանանք՝ ինչ ենք անում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=647217152057208&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել