Ոմանց կողմից շարունակվող ապլոմբ դրսևորումները, անառողջ միջավայրը կարող են հանգեցնել նրան, որ Հայաստանի Հանրապետությունն առնվազն վերածվի բուֆերային պետության: Ինչպես վկայում է պատմությունը, Հայաստանը հայտնվել է նման իրավիճակում: Չափազանց անհեռանկարային են կասկածելի աղբյուրներից սնվողների կողմից տարածվող այն լոզունգները, որ ռուսական ռազմաբազան պետք է հեռանա Հայաստանից: Անօգուտ գործով եք զբաղված, որովհետև Արջն իր կեցավայրը չի լքում: Որոշ վերապահումներով բուֆերային կարելի է համարել այսօրվա Ուկրաինան: Առերևույթ հայացք նետեք ու տեսեք, թե ինչ է այնտեղ կատարվում:
Փոխարենը վաշինգտոններում, բրյուսելներում վոյաժներից հետո դուրս եկեք մայրաքաղաքից ու շրջեք հայկական մյուս բնակավայրերում: Թաղամաս առ թաղամաս՝ յուրաքանչյուր գյուղում և քաղաքում: Մի բան կարելի է ասել, որ ազգը հարատև է, երբ դուրս չի գալիս ու չի կտրվում իր բնօրրանից՝ հետևություններն այս պահին թողնելով ձեզ: Ի հավելումն վերջինիս՝ աներկբա է, որ դա հայաստանյան շուրջ քսանամյա իշխանության էմանացիայի ու կառավարելի ընդդիմության արդյունքն է:



