Գիտե՞ս ինչ է սպասելը,սպասել թե իբրև կյանքում նորից մի դուռ կբացվի,ու կարծես թե այդ դռան դուռը ,ախ քո կորած ջերմությունը կբացի ....
Բայց ոչ ,թե դեպի ուր եմ գնում,ու մոլորվում ,ա՜խ ես չգիտեմ ,բայց լավ ,մի լավ բան գիտե՛մ ,երևի գտել եմ ինձ ,գտել եմ այնտեղ` որտեղ ավրատվել եմ ,բայց ո՛չ դարձյալ Այս ձեր կեղծ կյանքում ես ինձ նորից կորցրել եմ ...
Կարոտել եմ քո տաք մատները ,կարոտել եմ քո ջերմ ու սառը հայացքը ,Դու իմ ավարտն ես,դու ա՜խ դու իմ հեռու ջերմություն ,ես քեզանից հետո ավարտվել եմ ,ու ինչքա՞ն կարողեմ անվարտ թողված մի կեղծ ժպիտ լինել,որ միջև վերջ չի ժպտում ,անգամ կեղծության մեջ ,նա նորից թերանում է,քանզի օօօօօօօ՜օ սիրելիս, քանզի ես քեզանից հետո ավարտվել եմ ....
Տխրությունս խտացել է ,բայց հավատ՛ա ,դատարկ տողում, տխրության լեզվով բառերն անգամ մենակ են գրվում ,անկախ իրարցի ,բայց դու հավատ՛ա,  որ անգամ մենության գրկում երբ տխրություն է խտանում ,մենություն անգամ աչքերն է փակում ...
Ես շոշափում եմ իմ տխրությունը ,այնքան որ մատներս ցավում եմ ,երբ դիպչում եմ ,ախ երբ շոյում եմ ,կարծես մի մարմին լինի,անգույն ,ու ստվեր :
Ես տառապում եմ ,ես մրսում եմ ,բայց կարոտում եմ ,ա՜խ կարոտում եմ քո մեղմ շոյը ,որը մեղմ տաքության նման,կրածես ննջեցնում է իմ հիվանդ հոգին ...
Գիտե՞ս ինչ է սպասելը ,սպասել ,երբ գիտես որ հեռվից եկող ամեն նամկի մեջ քեզ հասցեագրված ոչմի տող չկա,բայց հավատում եմ սպասելով ,թե իբրև մի օր նամակ կստանամ ,ու ախ այդ նամակից քո ջերմությունը ես կշնչեմ ,բայց ո՛չ ,ջերմություն էլ մի օր կսառչի ,երբ իմ անհաս սառած սերը լուռ կուլ կտա քո մեղմ ջերմություն ,ա՜խ ինչպե՞ս անեմ ,որ քո տաքությունը մնա ,էլ ինչպե՞ս անեմ ,որ այդ տաքություն վայելեմ ,ու նա չավարտվի..
Ինչե՞ր եմ խոսում ,ախր ամեն ինչ լուռ ավարտ ունի ,ես կուզեմ իմ ավարտը լինի թնդուն ,որ ճեղքի երկինքը ու նոր սկիզբ բերի ,որ ես չմնամ հենց այնպես ,ու հենց այնտեղ......
Ես սիրում եմ քո ջերմությունը ,երբ ամեն մի բառիցդ դուրս է գալիս մի նոր կյանք ,ա՜խ դու իմ սպիտակ մաքրություն ,քեզանից այն կողմ սուտ է աշխարհը ,քեզանից այն կողմ ,անձրևը ցեխոտ է ,իսկ մեր անձրևն ու քամին ,ա՜խ սիրելիս մեր սիրո բույրն են բերում ,ու ես հարբում եմ այդ մեղմ խարնուրդից ,ու ես ստեղծվում եմ ,նորից ու նորից ...
Սրանով եմ ես միայն ապրում ,ու երբ անձրևը մեղմ շորորվում է ,ես դրանից քո ջերմության ,ա՜խ քո ջերմության հոտն եմ զգում ,իսկ մարմնիս վրա չեմ զգում ոչ մի տաքություն ,այլ զգում եմ ,զգում եմ մի մեղմ  ստվեր ,որ կարծես ուզում է գրկել ինձ ու կարոտն առնել բայց չի կարողանում է ,սակայն զգում եմ նրա բույրը ,որ փչում է ,մեղմ է փչում .....
Ար՛ի պարենք ստվեր ,ես քո ջերմության մեղմ բուրմունքով,իսկ դու քո կարոտով,ա՜խ ինչ դաժան է կյանքը այս ,մենք միասին ենք ,սակայն չենք կարող ոչ մի կարոտ ծարավ ,ոչ մի կերպ հագեցնել ...մենք միասին ենք կողք կողքի կանգնած ,բայց չենք կարող իրարու գրկել ,քանզի դու ստվեր ես ,իսկ ես մարմին ...
Համբուրի՛ր ինձ գժի նման ,համբուրի՛ր քո սառած շուրթերով,ինչքանել որ ստվեր լինես ,գրկիր ինձ ,անգամ քո հոտն է կարծես ջերմացնում ինձ ,քո հոտը զգում եմ անձրևից թրջված ամեն ծաղկի մեղմ բուրմունքից,ամեն ծաղկի մեղմ հոտից ,դու ապրում ես ,ապրում ......
Ես հեռանում եմ ,գնում եմ ,քանզի ինձ ոչինչ պահող ու ոչինչ չասող հոգիներ կան շատ ,ես հեռանում եմ, որ ա՜խ քեզ հետ մնամ ,ես էլ ստվեր դառնամ ,որ կարոտս առնեմ ,որ քեզ զգամ ոչ թե հոտով,այլ քեզ հպվելով ու գրկելով,ու քեզ սիրելով ....
Ա՜խ դու իմ մաքրություն ,քո սրտի ճամփան նեղ է ու քարոտ,բայց և կարճ ,բայց և մոտ ու հեռու ,ինչպե՞ս հասնեմ քո սրտին աս՛ա ,որ քարերդ անգամ քայլերիցս ցավոտ ,չցավեն ու չարտասվեն ,որ իմ ցավից քո սրտի ճամփան չլայնանա ու բացի քո դուռը ,ինչպե՞ս քայլեմ ,մեղմ ,թ՞ե կարոտով,թ՞ե սիրով ,աս՛ա սիրելիս քո սրտի ճամփեն ես ինչպե՞ս հասնեմ .
Ես սիրում եմ ,քո մեղմ տաքությունը ,երբ քո մատներով մեկ հպվում էի իմ հիվանդ հոգուն ,ու երբ քո շուրթով հպվում էիր կարոտ իմ շուրթին ,այդ ժամը սառը իմ հոգին ,մեղմ տաքանում էր  քո ցավից ծնված մեղմ տաքությունից ......
Ես հեռանում եմ ,քանզի ին՞չ օգուտ երբ, որ մնամ ,ես գնում եմ ստվեր դառնամ ,որ քեզ հետ ձուլվեմ,ա՜խ սիրում եմ քո սառը ջերմությունը ,երբ դու սառնությամբ ես տաքացնում հոգիս ,երբ դու սառնությամբ ես մեղմացնում ցավը իմ ..........
Շշնջում է ,հոգիս ,շշնջում անվերջ քո անունը ,քո սիրո անունը ...
Երանի մի դուռ բացվի ,ու այդ դռնից ներս մտնի ոչ թե քո տեսքն ու ստվերը ,այլ քո ջերմությունը .........
Ճեղքվում է կյանքը ,պատռվում ամեն բան ,միայն մնում է հույսի փթած մի կես կտոր ,որբ ու անտեր մի հույս ,որ քեզ ոչ թե գրկում է ու տաքացնում է ,այլ դու ես փայփայում նրան. Պատռվում է ամեն բան ,ինչպես ճաքը պատի ,ու պայթում է կյանքը այս ,դառը ցավից ,ու խեխդված ցեխից .....
Եվ հեռվից եկող նամակնրն բազում ,գալիս են դատարկ ,ու չեն հասցեգրված իմ իսկ հասցեին ,ես հասցե չունեմ .........

 

Գիտե՞ս ինչ է սպասելը.......

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել