egypt-mubarak-sonsCivilnet.am-ը գրում է․

Կահիրեի քրեական դատարանը հունվարի 22-ին ազատ է արձակել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդիներին՝ Ալաա և Գամալ Մուբարաքներին: Ինչպես հաղորդում է BBC-ն, դատարանը նման որոշում է ընդունել այն բանից հետո, երբ կոռուպցիայի մեղադրանքով գործերից մեկը ուղարկվել է վերանայման:

Կրկնակի դատաքննության ընթացքում Գամալ և Ալաա Մուբարաքները կլինեն տնային կալանքի տակ:

Խոսքը «նախագահական պալատների» գործի մասին է, որի վերաբերյալ դատական լսումներն սկսվել էին նախորդ տարվա փետրվարին: Հոսնի Մուբարաքի և նրա որդիների դեմ մեղադրանք է առաջադրվել 2002-2011թթ.-ի ընթացքում նախագահական նստավայրի բարկարգման համար տրամադրված մոտ 18 միլիոն դոլարը յուրացնելու համար: Ըստ դատախազության տվյալների՝ այս գումարն օգտագործվել է Մուբարաքների մասնավոր գրասենյակների և առանձնատների կատուցման և կահավորման համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել