Օրեր առաջ Գյումրիում տեղի ունեցող ակցիաներից մեկում մարդիկ նկատել էին մասնակցող ուկրաինացիների, որոնք նույնիսկ իրենց խոսքն են ասել այնտեղ: Բնականաբար, զուտ սպորտային հետաքրքրությունից դրդված և ընդամենը ցավակցելու համար ուկրաինացիները չէին վեր կենա և գա Հայաստան: Այստեղ կոնկրետ արևմտյան «մայդանների» ծրագիր իրականացնելու նպատակ պետք է լինի, և ակնհայտ է, որ այդ ուկրաինացիներին հրավիրողներ կան: Հիմա հիշենք, թե մեր արևմտամետ ակտիվիստներից ովքեր էին ժամանակ առ ժամանակ մեկնում Ուկրաինա՝ փորձի փոխանակում կատարելու և մասնակցելու համար «մայդանի» իրադարձություններին: Նրանցից կարելի է հիշել ակտիվիստներ Կարեն Հարությունյանին, Սուրեն Սահակյանին, «ժառանգություն» կուսակցությունից Դավիթ Սանասարյանին:
եթե չեմ սխալվում, վերոհիշյալ անձինք մեկ անգամ չէ, որ մեկնել են Ուկրաինա, և միամտություն կլինի հավատալը, թե նրանք դա արել են սեփական միջոցներով և ընդամենը հետաքրքրությունից դրդված, և որ դա հանձնարարություն չէ (իսկ թե ում հանձնարարությունը՝ արդեն պարզ է):
Իսկ հիմա պարզվում է, որ երեկ Կիևում է եղել Դավիթ Սանասարյանը, այնտեղից էլ մեկնել է Բելգիա: Եթե նրա նպատակը Բելգիա մեկնելն էր, ապա դրա համար ամենևին կարիք չկար թռչել Կիև և Կիևից մեկնել, շատ ավելի էժան ու հարմար տարբերակներ կային: Այսինքն՝ Սանասարյանն ինչ-որ գործով է Կիև գնացել: Իսկ նույն ժամանակ Գյումրիում ուկրաինացիներ են հայտնվում: Ես չեմ կարծում, որ սա պատահական զուգատիպություն է, ավելին՝ ենթադրում եմ, որ Սանասարյանը գնացել է ԱՄՆ-ի գաղութ Ուկրաինա՝ ամերիկացիներից իր հերթական «մայդանային» հանձնարարությունը ստանալու: Չեմ կարծում նաև, թե Սանասարյան Դավիթն այնքան հարուստ է, որ Ուկրաինա և Բելգիա է մեկնում սեփական միջոցներով:
Նախորդ անգամ, երբ սուղ պայմաններում ապրող երիտասարդ «հեղափոխականը» գնացել էր ԱՄՆ (հավանաբար՝ ԿՀՎ-ին հավաքագրվելու), վերադառնալով ձեռք բերեց ավտոմեքենա: Հետաքրքիր է՝ այս անգամ վերադառնալուց հետո ի՞նչ գույք ձեռք կբերի:



