Սիրելի հայեր, հրազդանցիներ, վանատուրցիներ….. Բոլորդ երևի հիշում եք մեր փոքրիկ Արամիկին…. 2013 թ-ին երեխայի մոտ հայտնաբերվել էր գլխուղեղի չորրորդ փորոքի վրա գոյացություն: Երեխան վիրահատվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, այնուհետև մեր բոլորի օգնությամբ ուղարկվել է Մոսկվա, վիրահատվել Բուրդենկոյի անվան բժշկական կենտրոնում, ստացել կետային ճառագայթում, քիմիայի 4 կուրս, հետո գումար չլինելու պատճառով երեխային տեղափոխեցինք Հայաստան, ու մնացած քիմիայի կուրսերը երեխան ստացել է Հայաստանում:
Դեռ 2013-ին մենք բոլորս մեր մարդասիրական օգնությունը ցույց տվեցինք այս հրաշք բալիկին ու կարողացանք ……կարողացանք օգնել, որ ապրի…. Արամիկը նորից մեր բոլորի օգնության, բարության ու բարեգործության կարիքն ունի: Դեռ երեք ամիս առաջ վերջին հետազոտությունները ցույց էին տվել, որ երեխայի մոտ ամեն ինչ նորմալ է: Իսկ ընդամենը մեկ շաբաթ առաջ պարզվեց, որ հիվանդությունը նորից գլուխ է բարձրացրել…. MPT նկարները շտապ ուղարկվեցին Մոսկվայի Դմիտրիյ Ռոգաչյովի անվան մանկական արյունաբանական, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտահետազոտական կլինիկական կենտրոն, և պարզվեց, որ երեխային սպասվում է նոր վիրահատություն ու նորից նույն փուլերով պետք է անցնել և ՇԱՏ ՇՏԱՊ...
Այսօրինակ հայտարարություններ հաճախակի ենք տեսնում, ու հավատացեք, եթե յուրաքանչյուրս 1000, 2000…….5000 դրամ էլ փոխանցենք, մի ընտանիք էլ կշարունակի ուրախանալ իր զավակով, մի երեխա էլ կապրի, ի դեպ՝ ընտանիքի միակ երեխան….. Ակնկալում ենք բոլորիս բարությունն ու մարդասիրությունը….
Ստորև կցում եմ երեխայի, նրա ծնողների փաստաթղթերի պատճենները, հիվանդության պատմությունը և հաշվեհամարները…..
Նախապես շնորհակալություն…..

ՎՏԲ Հայաստան բանկ

ՀՀ դրամ 16025079658000
ԱՄՆ դոլար 16025079658001
Եվրո 16025079658002
Ռուս.ռուբլի 16025079658003

Հաշվետեր՝ Շահեն Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել