1. Կապկի ուղեղ

Ընդ որում, ոչ թե ուղղակի ուղեղ, այլ կենդանի կապկի ուղեղ։ Կապկի գանգի վերևի մասը հանվում է, ու պետք է ուղեղն արագ ուտել, քանի դեռ կապիկը կենդանի է։ Սակայն կենդանին կարող է մահանալ շոկից, ու որպեսզի դա տեղի չունենա, նրան ուժեղ հարբեցնում են։ Ասում են, թե համը բրնձե կարկանդակ է հիշեցնում։ Նման ուտեստ կարելի է փորձել Հոնկոնգի ռեստորաններից մեկում 500-700 դոլարով։
2. Բալուտ

Այս ֆիլիպինյան ուտեստն իրենից ներկայացնում է խաշած ձու, որի միջի թռչունը դեռ դուրս չի եկել միջից, բայց արդեն կտուց ու փետուներ ունի։ Ինչպես պնդում են ֆիլիպինցիք, բացի նրանից, որ սա շատ համեղ ուտեստ է, այն նաև ուժեղ աֆրոդիզիակ է։ Այն մատուցվում է գարեջրի հետ։
3. Կիվիակ

Կիվիակը ոչ մի կապ չունի կիվիի հետ։ Այս ուտեստը տարածված է Գրենլանդիայի ու Չուկոտկայի բնակիչների մոտ։ Այն պատրաստելու համար վերցնում են փոկի գլխատված մարմինը, դրանք լցոնում են փետուրներից մաքրված, բայց չմորթված ճայերով ու թաղում են 7 ամսով սառույցի մեջ։ Ասում են, որ պատրաստի դելիկատեսն ունի հին կծու պանրի համ։
4. Casu marzu

Casu marzu-ն սարդիներեն նշանակում է փտած պանիր։ Այդպես էլ կա. պանիրը սովորական ֆերմենտացիայի համար անհրաժեշտ ժամանակից երկար են պահում ու բառիս բուն իմաստով նեխման աստիճանի են հասցնում, ինչը հնարավոր է դառնում պանրի ճանճի թրթուրների շնորհիվ։ Թրթուրներն արագացնում են ճարպերի քայքայման պրոցեսը, ինչից պանիրը փափկում է։ Ոմանք այս պանիրն ուտում են՝ նախօրոք հեռացնելով թրթուրները, իսկ ոմանք էլ ուտում են այն թրթուրներով հանդերձ։
5. Կրետներով թխվածք

Ահա այսպիսի թխվածք Ձեզ կարող են առաջարկել Ճապոնիայում։ Այստեղի մարդիկ շատ հնարամիտ են ու օգտագործում են այն ամենը, ինչ կարողանում են։ Համաձայն նրանց բաղադրատոմսի՝ միջատներին սկզբում եփում են եռման ձրի մեջ, հետո չորացնում են ու խառնում են խմորի մեջ։ Այնուհետև թխվածքների ձև են տալիս ու թխում են վառարանում։ Նման թխվածքների 20 հատանոց տուփն արժե մոտ 2 դոլար։
6. Գինի մկնիկներից

Մկնիկներից պատրաստվող այս գինին շատ պոպուլյար է Չինաստանում ու Կորեայում, որտեղ այն խիստ օգտակար են համարում։ Այն օգտագործում են որպես դեղամիջոց՝ հարբուխի ու լյարդի հիվանդությունների դեմ։ Այն պատրաստելը բավականին հեշտ է։ Ոչ ավել, քան 3 օրական մկնիկներին լցնում են գինով լցված կարասի մեջ, որպեսզի մկնիկների վրա դեռ մազ աճած չլինի։ Հետո այդ կարասը թողնում են մութ ու հով տեղում, ու մեկ տարի անց գինին պատրաստ է։
7. Ին Յան ձուկ

Ին Յան ձուկը, որը հայտնի է նաև որպես սատկած ու կենդանի ձուկ, պատրաստվում է հետևյալ կերպ։ Կենդանի ծածանին արագ տապակում են յուղի մեջ, բայց այնպես, որ այն չսատկի ու մատուցում են, երբ այն դեռ ողջ է։ Այս ուտեստը թերևս ամենասկանդալայինն է այս ցուցակում, քանի որ շատերն են դատապարտում այն անհարկի դաժանությունը, որն առկա է։ Երբ ձուկը հայտնվում է ափսեի մեջ, գուրմանը կարող է վայելել դրա միսը՝ ուսումնասիրելով, թե ինչպես է ձուկը բացում ու փակում իր բերանը և փորձում շնչել։ Ներկայումս խիստ բարդ է գտնել այնպիսի ռեստորան, որտեղ մատուցում են այս ուտեստը։ Այն արգելված է Թայվանում, բայց Չինաստանի որոշ անբարեխիղճ ռեստորանների սեփականատերեր մինչ օրս էլ ընդգրկում են այս ուտեստն իրենց մենյուների մեջ։
8. Թռչնաբույնների ապուր

Ասիայում դելիկատես համարվող թռչնաբույններից պատրաստվող ապուրն իրենից ներկայացնում է սալանգան թռչնի բույն, որը հենց այդպես տապակում են (դրա մեջ հնարավոր է գտնել ձվեր ու անգամ թռչուն) այնքան, մինչև այն խրթխրթան դառնա, ինչից հետո այն ընկղմում են հավի արգանակի մեջ։ Եթե Ձեզ չի անհանգստացնում այն փաստը, որ այս ուտեստն առավելապես բաղկացած է թռչնի թքից, որն այն օգտագործում է բույնը հյուսելիս, ապա կարող եք համտեսել այն։
9. Կոնֆետներ ճիճուներով

Այո-այո, պատկերացրեք, որ այսպիսի քաղցրավենիք կա ու ավելին՝ այն համարվում է դեսերտային։ Ասում են, միջատները հիմնականում սպիտակուցից են բաղկացած, ուստի որոշ երկրներում գերադասում են հենց այսպիսի միջուկով կոնֆետներ, և արևելյան Ասիայի երկրներում Դուք կարող եք գնել ծղրիդների, ճիճուների, թրթուռների տեսքով միջուկ ունեցող կոնֆետները։
10. Տապակած սարդեր

Դիսքավերի հեռուստաալիքով այս ուտեստի մասին հաղորդումը նայելուց հետո շատերը դադարեցին զազրանքով նայել, թե ինչպես են մարդու բերանում սարդերի վերջույթներ հայտնվում։ Կամբոջայում իսկական դելիկատես է համարվում թռչնակեր սարդը, որը տապակելուց ստանում է հավի համ։ Կարևորը՝ չնայել, թե ինչ ես ուտում։



