...Իսկ այդ մղձավանջի մեջ մի լույս էր առկայծում՝ թույլ, բեկբեկուն ու գունատ: 7 օր շարունակ մենք կառչած էինք այդ լույսին ու մեկ զարկերակ դարձած՝ տրոփում էինք նրա սրտի զարկով, շնչում նրա շնչով, հեռվից հեռու գրկում նրան, գուրգուրում, ասես ափի մեջ պահած՝ դողդողում, որ հանկարծ այդ լույսը չհանգչի:
Ավաղ…այդ լույսը հանգչեց...ու նորից հարցեր ու հարցեր, բայց արդեն՝ դեպի երկինք ուղղված:
Սպանդից մազապուրծ հատիկը դեռ պետք է ծիլ տար, բազմանար ու շարունակեր գերդաստանի տոհմածառը: Բայց նրան մի շատ կարճ կյանք էր տրված, կյանք, որի ընթացքում նա հասցրեց դառնալ բոլորինը, լույսի ու հույսի, սիրո ու համերաշխության ծիլեր սերմանել միլիոնավոր մարդկանց սրտերում:
Փոքրի՛կ, քեզ բարի ճանապարհ դեպի հավերժություն: Քո սերը մեզ հետ կլինի ընդմիշտ, իսկ մենք դեռ կանենք այն, ինչ չհասցրեցիր անել դու…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anigasparyan1983/posts/10204932378662943?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել