Պերմյակովի գործի քննությունը տեղի կունենա Հայաստանում, սակայն նրան կդատի Ռուսաստանի զինվորական դատարանը։ Այսպիսի տեղեկություն արդեն տպագրվել է ռուսական մամուլում: Եթե սա է Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների փոխզիջումը, ապա սրանում անգամ փոխզիջման տարր չկա: Սա նշանակում է, որ ոճրագործը գտնվելու է ռուսական իրավազորության ներքո: Առնվազն տարակուսելի է, որ մեր հասարակությանն այնքան են թերագնահատում, որ նույնացնում են կոնֆետով խաբվող երեխայի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել