Ոմանց ուղեղն այս մեծ վշտի պահին լավ էլ աշխատում է` քաղաքական վերլուծություններով իշխանություններին քննադատելու և քաղաքական դիվիդենտներ շահելու ուղղությամբ: Ոմանց ուղեղն այնքան սթափ է, որ պոպուլիստական պահանջներ ներկայացնելով` ավելի շատ սեփական իմիջն են փորձում բարձրացնել, քան սգում են: Իրական հասարակությունը, իրապես վշտի մեջ, իրապես սգում է, և մարդկանց, վստահ եմ, այս պահին ոչ ձեր պոպուլիզմն է պետք, ոչ էլ ձեր քաղաքական բարբաջանքները: 
Մենք սահմանին սեփական կյանքը վտանգող և զոհող երիտասարդ հայորդիների թիկունքում ապրող հասարակություն ենք և պոպուլիզմ քաղաքական բարբաջանքները մեր գիտակցության վրա չեն կարող ազդել:
Երբ մեր հոգիներում անդորր տիրի, իսկ գիտակցությունը թոթափի այս ծանր վիշտը, մենք կպայքարենք ավելի առողջ հասարակություն ունենալու համար, դա մենք հաստատ կանենք, քանզի փոքրիկ Սերյոժայի հիշատակը հավերժ վառ պահելու համար մենք պարտավոր ենք մեր մյուս փոքրիկների համար առավել հզոր Հայաստան ունենալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել