Առավոտյան նորից Մայր բուհում էի:Ամեն անգամ, երբ գնում եմ համալսարան ու նայում մասնաշենքերի դիմաց նստարաններին նստած և այս ու այն կողմ գնացող երիտասարդներին, մտքումս մի քանի լավ բան եմ ասում այն մարդուն կամ մարդկանց, որոնց շնորհիվ էդ երեխեքը դարձել են համալսարանական, առհասարակ չեմ քննարկում իրենց գիտելիքի պաշարը, սա դեռ երկրորդական է:Իրեն հարգող ուսանողը, հատկապես՝ ԵՊՀ-Yerevan State University-ի ուսանողը, չպետք է լինի փնթի, թափթված, փողոցային արտաքինով, հասարակության մեջ իրեն դրսևորելու նորմերից զուրկ և այլն:Շարք կարող եմ անվերջ թվարկել, սա կարծում եմ բոլորս էլ գիտենք:Մի բան էլ կա, որ ավելի շատ է անհանգստացնում ինձ:Խոսքս այն ուսանողների մասին է, որոնք իրենց ծնողների հաշվին, հաճախում են ԲՈՒՀ սովորելու, կրթություն ստանալու, բայց երբ հասնում եմ համալսարան՝մոռանում են այդ կրթօջախի իրական ու հիմնական առաքելության ու նպատակի մասին:Ոմանց համար մայր բուհի տարածքը՝ժամանցային հրապարակ է, որտեղ կարող են գալ, նստալ նստարաններին, արևածաղիկ չրթել, թափել,խմել հյութ, շիշը գցել ու էդպես ամեն օր դասերից հետո:Ավելի ցավալին նա է, որ այս ուսանողների ծնողները գիտեն, որ իրենց երեխաները գնում են համալսարան մեծ ցանկությամբ ու սովորելու նկատմամբ անհագուրդ ծարավով:Այս ամենը դեռ, ինչպես ասում են՝ <չարյաց փոքրագույնն> է:Ամենսարսափելին ու ցավալին նա է, որ նմանատաիպ ուսանողների, նմանատիպ երիտասարդների պատճառով այս տարի հազարից ավել ուսանող չի դարձել համալսարանական, չի արժանացել, առհասարակ ուսանողի բարձր կոչմանը:Ոմանք ֆինանսական միջոցների պատճառով,ոմանք էլ ուղղակի՝մեր իրականության անարդարության դրսևորումներից, ամենացայտունը՝ ԾԽԲ-ի սկզբունքից ու դրա էլ ավելի ակնհայտ մեթոդներից, որոնց ամեն տարի մենք ականատես ենք լինում:Շատ եմ ցանկանում, որ Հայաստանը դառնա գիտելիքի գիտության, կրթության, տառի ու գրքի երկիր, որտեղ յուրաքանչյուր ուսանող նման չի լինի այսօրվա մի քանի հարյուր <ուսանող> կոչված երիտասարդներին:Ուզում եմ, որ հայ ուսանողին էլ ճանաչի աշխարհը, հայ ուսանողն էլ ներկայացնի իր երկիրը միջազգային բարձր հարթակներում:Միթե՞ ցանկությունս մեծ է, միթե՞ սրան չի կարելի հասնել մեկ, երկու կամ միք անի տարի հետո, եթե երկրի կրթության համար պատասխանատու անձը կամ անձինք ամեն բան անեն սրան հասնելու համար:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/smbatkaghramanyan/posts/412362625486263
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել