Տեսախցիկից ամաչող ջրասամույրը թաթերով փակում է դեմքը Լինքոլնշայրի Դոննա Նուք լողափին։

Ռոբի անունով հարյուրավոր հաղորդակցման հումանոիդ ռոբոտներ համաժամանակյա պար են ցուցադրում Տոկիոյի «Weekly Robi» շաբաթաթերթի կողմից կազմակերպած միջոցառմանը։ 34 սմ հասակ ունեցող ռոբոտները կարող են խոսել, քայլել ու պարել։ Շաբաթաթերթը վաճառքի է հանվում ռոբոտի մասերով, և գնորդներն արդեն 70 համար գնելուց հետո կարող են ունենալ իրենց ամբողջական ռոբոտները։

Շոտլանդիայի Քոքբրիջ և Տոմինտուլ բնակավայրերը կապող Ա939 մայրուղու վրա լքված մեքենան։ Ջերմաստիճանն այստեղ հասնում է մինչև -12 աստիճան ըստ ցելսիուսի։

Ֆրանսիայի Նիս քաղաքի ափամերձ շրջանից Միջերկրական ծովի հորիզոնին երևացող պտտահողմը։

«Club Swizzle»-ի ակրոբատ Վալերի Մուրզակը համաշխարհային պրեմիերային ընդառաջ՝ Սիդնեյի օպերայի տանը ներկայացման ժամանակ։

Չինաստանի Հանգժու բնակավայրում ուսանողները զբաղվում են հակագրավիտացիոն յոգայով։

Մելբորնում կայացող Ավստրալիայի թենիսի բաց առաջնության ժամանակ չեխ թենիսիստուհի Պետրա Կվիտովան նախապատրաստվում է նիդերլանդցի թենիսիստուհի Ռայչալ Հոգենքեմփի հետ խաղին։

Մեքսիկայի Գեռերո նահանգի Չիլպանսինգո բնակավայրի դաշնային դատարանի առջև ցուցարարները ջարդում են ոստիկանական մեքենան՝ «Ayotzinapa» քոլեջի 43 անհետ կորած ուսանողների դեպքը բացահայտել պահանջող բողոքի ցույցի ժամանակ։

Մոդելը Բեռլինի նորաձևության շաբաթվա ընթացքում՝ «Maybelline New York»-ի նորաձևության շոուի ժամանակ։

Կինն արտասվում է Էրիկ Գարների սպանության վայրում տեղի ունեցող մոմավառության ժամանակ Նյու Յորքում՝ Մարտին Լյութեր Քինգի հիշատակի օրը։

Մոտոցիկլավարը կանգնում է 38-ամյա Ռաջեշ Կումարի հետ լուսանկարվելու համար, ով համարվում է Հնդկաստանի ամենաբարձրահասակ (2.14մ) ոստիկանը։

Ճապոնիայի Հոկայդո շրջանում Հակոդատի բնական տաք աղբյուրներում հանգստացող ձմեռային կապիկները։




