Ոչ մեր տեսցրած վիրտուալ մոմերը, ոչ իրականում վառածները չեն վերածնի Սերյոժայի հեռացումով ԱՎԵՏԻՍՅԱՆՆեՐ օջախի այլևս առհավետ հանգած ԾՈւԽը: 
Ու մեր վառած մոմերը հազիվ թե լուսավորեն մեր հանգած միտքն ու հոգիները:
Փոքրիկի մահը վերջնագրի պես կախվեց աշխարհի գլխին. այն աշխարհի, որի կանոնն անփոփոխ է` ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր:
Ակամա ազգային կրքերի կաթսայում հայտնված փոքրիկը աքացի տվեց կափարիչին ու, իր փրկվելիք կյանքի վրա գիտակցված-անգիտակից հույս-հաշվարկները շրջանցելով, Թռավ-փախավ անզորներիցս:
Այլևս ու՞մ և ինչի՞ համար պետք է ապրեր փոքրիկը. ապագայի այդ ի՞նչ լուսավոր եղելություններ պետք է շլացնեին-մթագնեին ՍՊԱՆԴԻ ենթարկված իր Արյան տառապանքը...
*
Գիշերը բութ էր, անտանելի էր գիշերը. իսկ լուսադեմին Աստված մռնչաց. դուք դեռ լավ է՝ Տեր Աստված ունեք, իսկ Ե՞ս...
Եվ իսկապես էլ, ի՞նչ պահանջենք անտեր-անաստված Աստծուց. Դահիճ ու Զոհ խառնված հոսում են Տիեզերքի երակներով, ու վերջը չի երևում...

Եկեք մենք ինքներս տեր կանգնենք մեր խե՜ղճ Աստծուն, միայն թե առանց աղոթքների ու մոմերի. դրանց խերը տեսնող դեռ չի եղել:

P.S.Սերյոժա, իմ լուսավոր բալիկ... Վերջին օրերին Քեզ իմն էի երևակայում...
Ներիր (((

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել