Մարդուն անհարկի պիտակավորելը, նրան ինչ-ինչ չեղած իրողություններ վերագրելը, ցավոք, դարձել է մեր իրականության անբաժանելի մասը: Եվ տվյալ դեպքում այնքան էլ կարևոր չէ` ում են պիտակավորում և ինչի համար: Պիտակավորելը, մարդու վրա ցեխ շպրտելը, վարկաբեկելը չի ճանաչում ոչ տարածություն և ոչ էլ ժամանակ: Եվ երբ «պիտակավորվողը» փորձում է արդարանալ, գուցե գոռալ ու ընդվզել, որ ինքը բոլորովին կապ չունի այն ամենի հետ, ինչն իրեն վերագրել են, հանկարծ պարզվում է, որ ակամայից նպաստում է իր դեմ ուղղված տեղեկատվության տիրաժավորմանը: Բարեբախտաբար, Գարիկ Մարտիրոսյանին հաջողվեց ժամանակին կանխել իր դեմ «սարքված» կեղծիքը, իսկ ինչքան Գարիկներ էլ կամ չեն հասցնում կամ, գուցե թե, գլուխ չեն դնում: Արդյունքում էժան սենսացիաների սիրահարները շարունակում են իրենց «հաղթարշավը»՝ բնավ չմտածելով, որ մի գեղեցիկ օր էլ իրենք են հայտնվելու կեղծիքի և ստի մեծ խորշում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/432810773539591?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել