«100 դուռ» նախագծի՝ 2014թ.-ի վերջին ուղին եղավ Շիրակի մարզը, ես վստահ էի, որ Մարալիկը քաղաք է, բայց մի պահ, կարծում եմ՝ շատերիս մոտ լինում է այդպես, կասկածեցի և որոշեցի անցորդներից մեկից հարցնել :) Ահա մեր հարց-պատասխանը :)))))
-Բարև ձեզ, կներեք, մի հարց կարելի՞ է ...
-Ըսե, ապ ջան:
-Մարալիկը քաղա՞ք է, թե՞ գյուղ:
-Ի՜, բա էղավ, ընչի՞ Հայաստանը պեդություն կեղնի, Մարալիկը քաղաք չի՞ եղնի :)
Արդեն մեկ ամսից ավել է անցել, ամեն հիշելիս լիաթոք ծիծաղում եմ, որոշեցի ձեզ հետ կիսվել :)))))
Հ.Գ. Շիրակի մարզը միշտ կատակել է, ու դրանով են հենց դիմանում ամեն ցավի:
Ձեզ ո՛ւժ ու համբերություն, ցավներդ տանեմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/khachik.yeghoyan/posts/10205773689044070?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել