Մանր-մունր ՀԿ-ներին և Րաֆֆուն նույն խորհրդաժողովին ԲՀԿ-ն իրավունք չուներ հրավիրելու:

Ինչպես գիտենք՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հրավիրել է խորհրդաժողով: Վերջինիս հրավիրված են Եռյակի անդամ քաղաքական ուժերը և շարժմանը միացած հասարական ու քաղաքական այլ միավորումները:

Խորհրդաժողովին հրավիրել են նաև Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Ու այստեղ հարց է առաջանում՝ ուր էին այդ նույն մանր-մունր մարդ կուսակցություններն ու ՀԿ-ները, երբ Րաֆֆին 2013-ի ընտրություններից հետո դուրս էր եկել ռեժիմի դեմ պայքարի՝ պահանջելով իրենից գողացված քվեների վերադարձ: Արդյո՞ք տվյալ ուժերն այսքանից հետո ունեն իրավունք Ժառանգության առաջնորդի հետ խորհրդակցության մասնակցելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել