Ես ո՛չ մարմին եմ ,ո՛չ էլ հոգի ,ես շունչ եմ ,շունչ եմ կամ հարբած,կամ խեխդված` քո մեծ հոգու ծովում ,ես շունչ եմ ,որ հպվելով դուրս է գալիս քո մեղմ շուրթերից ,ու լույս աշխարհ գալիս,ա՜խ սիելիս ,ես քո շունչն եմ ,մի մեղմ շարժում եմ ,մի մեղմ հոգոց.
Քո հուշերի ու հոգու գրկում ,ես մի երազ եմ ,մի ցավ ,ու մի արցունք ,ա՜խ դու ,ա՜խ դու իմ օդեվան ,ու իմ տուն ,սիրում եմ քեզ այնքան առավել ,որ մարմնիդ հպվելով ես հալվում եմ ,ես դառնում եմ մի մեղմ ջուր ,ու հոսում անվերջ,քո իսկ չորացած ,ու ծարավ հոգում ...
Բառերս չեն հերիքում ,որ քեզ ասեմ ինչ կա իմ հոգում ,երբ, որ զգում եմ քո աչքերը թաց,ես չեմ կարողանում քեզ ձեռք մեկնել,դրա փոխարեն բառերս ապշում են ,բառերս չորանում են ,ու նորից մեռնում ,ա՜խ քեզ էլ ինչպես ասեմ `ես քեզ սիրում եմ ,որ կյանքս հերիքի ,որ այդ մեղմ բառերից ես չմեռնեմ ու չհանգչեմ ...
Ես հեռանում եմ ,քանզի դու ասվածը ,չկա ,չկա իմ սեր,դու արշալույս ես ,էլ ինչպես սիրեմ քեզ ,երբ ուզում եմ ասել ես քեզ սիրում եմ ,բայց շունչս մեռնում է ,չեմ էլ հասցնում ,անգամ շշնջալ .Ուր էլ որ գնամ ,որտեղ էլ լինեմ ,ես քո ատամների արանքում ,քեզ կյանք տվող մի շունչ եմ ,դու ինձանով ես շնչում ու ապրում ,ա՜խ սիրելիս կյանքի խեխդված այս ալիքների մեջ ,ես քո մութն եմ ,ես քո հոգուց դուրս եկով վերջին ,բայց անմահ մի շունչ եմ ......
Շուրթերս փակվել են ,փակվել ու քարացել,քանզի դու չկաս,հոգիս ծվատվել է ,ու քարացաել դարձյալ,քանզի դու չկաս ,քանզի դու չորացած մի վարդես ,մի կարմիր հետք այս իմ հոգու մեղմ սենյակում .Ես ունեմ մեկ սեր,ավել չեմ կարող ես սիրել,եթե ես սիրեմ ,դա կնշանակի ,որ ախ մեռնել կարելի է սիրո մեջ ,մեռնել նրանց շուրթերին կարոտ,էլ ես ին՞չ սիրեմ ,երբ որ շունչ եմ ,ու ապրուստ ,ա՜խ սիրելիս ես քո ապրուստն եմ ,ես քո մեղմ օդնեմ ծնված այս կյանքում :
Երբ նայում եմ քո մեղմ մարմնին ,կրքի հոտը քիթ ես մաշում ,կրքի հոտը հոգիս է հասնում ,ու մեղմ ականջներիս մեջ մի ձայն է ոռնում ,դա քո տնքոցն է ոռնում ,ու կարծես այդ ոռնոցից իմ կրքի ցավաց արյունն է մեղ հոսում ,փարվում քո կրծքին ու մեղմ շորորվում .Մի թունավոր կիրք ,անգամ օձի խայթոցից ավելին թույն ,ա՜խ վախենում եմ քեզ սիրել,ես թույն եմ ,ես օձ չեմ բայց ,նրանից էլ թունավոր եմ ,հապա հպվիր ինձ ,ու դու կտեսնես կիրք կոչված` թույնը ինչպես է քեզ սպանում ,ու տիրանում քո իսկ մարմնին ,կիրք ասված թույնը սերնել է ծածկում ,ու նրանել է կարծես սպանում :
Ա՜խ կիրք ,մեղմ է դարցնում քո շունչը անտես,ու խեխդում է շունչը քո իսկ մարմնի ,ու քեզ առնում է իր իսկ շուրթերին ,ու իր մեղմ թույնով ,մեղմ սպանում ,էլ ինչպե՞ս սիրեմ քեզ,երբ միայն անզգա հոգիս ու մրամինս կիրք ու սեր է զգում ,սերը ատելության դեմ չի պայքարում ,սերը կրքի դեմ է պայքարում ու միշտ պարտվում ,քանզի սերը թույն չէ ,սերը մի ծաղիկ է ,որի վրայից բուրմունք է գալիս ,այլ ոչ թե թույն ,այլ ոչ թե տնքոց ու մեծ տանջանք....Բայց հավա՛տ ,անգամ կիրքն եմ ես պաշտում ,երբ ձեռքերս քեզ են հպվում ,ու ա՜խ սիրելիս ես էլ մեռնում այդ դառը կրքից,սիրող կիրքել է սիրում .Բայց հավատ՜ա քո իսկ կրծքերի անուշ հոտը ,նույնպես թույն է,ու նույնպես սպանիչ մի մեղմ օձ,որ շոյվում իմ ոտքերին ,ու հասնում է ,մեղմ իմ շուրթերին .ա՜խ այս աշխարհի ,անգամ սերը ,սերը որ պարզ է ,դա էլ թույն ,դա էլ է սպանիչ ...
Ա՜խ ասա քեզ հետ ինչ անեմ ,ես միայն շունչ եմ ,համեմված կրքով ու սիրով,էլ ինչե՞ս ուզում այս խեխճ մարդուց,որ մեռնելով էլ լինի ոչ թե փող է նա մուրում ,այլ սեր ու կիրք,և ով կտա այդ ամենն նրան ,երբ աշխարհում մեռել է մեծ միասնություն ,սեր ու կիրք...ես պաշտում եմ ձեզ :
Իսկ ես ուզում եմ,իսկ ին՞չ ես դու ուզում,ապա հարցնեմ ինքս ինձանից ,ու ա՜խ տեսնեմ որն է ուզածս ,որ չեմ կարողանում ես դրան հասնել,ես պաշտում եմ քո լռությունը ,երբ մեղմ հայացքով խոսում է հայացքդ,ու ես հալվում եմ քո լռության ճչից ,ու ես հալվում եմ ,ա՜խ քո մեղմության լուռ հայացքից.Սեր,կիրք,լռություն ,էլ ո՞վ ասեց որ կյանք չկա ,դրանովել կարողես շնչել ,հապա մի փորձիր երեքնել մի տեղ դու համտեսես ,կստացվի մի կյանք ,էլ ո՞վ ասաց որ կյանքը մեռել է չկա,բայց միթե լռությամբ են կիրքը վայելում ,ախ այդ լռությունը ճեխքում է տնքոցը ,ու սերը է դուրս գալիս այդ քո մեղմ լռությունից ,ախ սիրելիս ,էլ ո՞վ ասաց որ շունչ եմ ես,ես շունչ չեմ ,ես լռություն եմ ,ես քո հայացքնեմ .Բայց ին՞չ անեմ ես ,երբ քո աչքերին եմ նայում, ես քեզ սիրում եմ ,բայց այդ բառը ինձ սպանում է ու չեմ հասցնում դա ես քեզ ասել ,ես մեռնում եմ ,երբ նայում եմ քո լռությանը ուզում եմ գոռալ,ու ճեղքել այն .երբ նայում եմ քո մարմնին ես մեղմ կրքվում եմ ,ես մեղմ հալվում եմ ,ախ քո տաք մարմնից :
Աշուն է ,բայց ո՞վ ասաց,գուցե աշնան փոխարեն սերն է ,ձմեռ է ,բայց ո՞վ ասած,գուցե ձմեռվա փոխարեն սերն է ,գարուն է բայց ո՞վ ասած,գուցե նրա փոխարեն դարձյալ սեր է ,գուցե այդ զգացումը մեծ եղանկ է ,մերթ խաղաղ մի ձույն,մեղմ անձրև ու մեղմ շունչ :
Ես մեռնում եմ ,մեռնում եմ կրքից ու սիրուց,լռության փոխարեն եկավ մենություն ,ու դու ատապատիս վերջին ավազի նման ,մեղմ շորորվեցիր ու հեռացար ,ես մենակ եմ ,կրքից գժված,ու սիրուց մեռած .......
Ես մեղմ մի գիժեմ ,բայց անշունչ պարկած :
Քո արցունքները ,մեղմ հոսում են քո իսկ շուրթերից ,իսկ ծարավ հոգիս,դրանք խմում է ,մեղմ գրկում քեզ ,ու կրքի շուրթով քեզ համբուրում :
Ես սիրում եմ անգամ քո լացը ,որ մեկ հորդում է ,ու մեկ էլ հանդարտ հոսում .Քո աչքերը ծովեն ինձ համար ,իսկ քո հոգին տուն ու մի անկյուն ,ուր ես ապրում եմ մի շնչի նման...
Էլ ինչպե՞ս ասեմ սիրում եմ քեզ,երբ այդ բառից ես մեռնում եմ:
Նյութի աղբյուր՝ http://rockvan.blogspot.com/2012/10/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել